«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Արթուր Մարտիրոսյան.– մեր երկիրը վաղուց, արդեն 7 տարի հանրապետություն չէ, որովհետև դրա համար դու պետք է ունենաս իշխանությունների տարանջատում ու անկախ դատական համակարգ։ Չկա նաև ժողովրդավարություն, որովհետև դա ենթադրում է արդար ընտրություններ, իսկ եթե ես նույնիսկ չեմ կարող ընտրությունների արդյունքները վիճարկել, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը։
Փաշինյանը խոսում է ոչ թե օրենքի դիկտատուրայի, այլ իր դիկտատուրայի մասին, բայց օրենքի փաթեթավորմամբ։
Իր ասածն իրական խաղաղություն չէ, կեղծ է: Եթե անգամ ստորագրված խաղաղության պայմանագիր դներ սեղանին, դա երաշխիք չէր, որ խաղաղություն է լինելու, ուր մնաց՝ Վաշինգտոնի եռակողմ հռչակագիրը։ Ով որ կասի՝ բայց չէ՞ որ Թրամփն է ստորագրել, ես կպատասխանեմ՝ հետո՞ ինչ, Քաթարի հետ էլ ԱՄՆ-ը ուներ ստորագրված մի շարք համաձայնագրեր, պայմանագրեր, անգամ ռազմաբազա ունի այնտեղ, որը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ զինված ուժերի համար,ի՞նչ եղավ, նա թույլ տվեց, որ օրեր առաջ Իսրայելը հրթիռային հարվածներ հասցնի Քաթարին:
Պատկերացրեք՝ իրավիճակն այս ռեգիոնում սրվեց, ի՞նչ է տեղի ունենալու: Թրամփի հեռախոսը միանգամից անհասանելի կլինի Փաշինյանի համար, եթե անգամ չլինի էլ, Թրամփը կասի՝ գիտե՞ք՝ ես ոնց որ թե Ալբանիայի հետ էի պայմանագիր կնքել, ոչ թե Հայաստանի։Թրամփն արդեն երրորդ անգամ Հայաստանն անվանում է Ալբանիա, այն նույն Արմենիան, որի հետ ընդամենը վերջերս եռակողմ համաձայնագիր է ստորագրել: Փաշինյանն էլ չի ասում՝ դոն Թրամփ, մենք ախր Ալբանիա չենք…
Դեմենցիայի առաջին նշանները Թրամփի մոտ ակնհայտ են։ Երբ Թրամփը սկանդալային վարքագիծ է դրսևորում ու Անգլիայի թագավորից առաջ է ընկնում, ինչն անթույլատրելի է, սկանդալային պահվածք է, դա շատ բանի մասին է խոսում։
Հիշեցնենք, իսրայելական օդուժը սեպտեմբերի 9-ին հրթիռակոծեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դոհայում առնվազն հինգ պայթյուն էր հնչել։ Իսրայելական «12-րդ ալիքի» թղթակիցներին կառավարության ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ հարձակումից առաջ Նեթանյահուի կառավարությունը ստացել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թույլտվությունը։
Վլադիմիր Մարտիրոսյան.- Մենք առնվազն արդեն 4-րդ տարին է՝ ապրում ենք 4-րդ Հանրապետության մեջ, և արդեն 4-րդ տարին է՝ նրա գաղափարախոսությունը մեր հասարակությունը մերժում է, Նիկոլ Փաշինյանը նորից սնում է այն։ Այստեղ նոր բան չկա։ Խոսել ՔՊ խմբակի ու նրա ղեկավարի կառավարման որակի մասին՝ անիմաստ է, բայց ինքը հայ հասարակությունից խնդրում է դրա շարունակությունը։
Տեսեք՝ շաբաթական քանի բրիֆինգ է տալիս։ Դա լավ օրից չէ։ Ինքը գիտի՝սոցհարցումներն ինչ են ասում, ու գիտի, որ իր լեգիտիմությունն իր մեծագույն թշնամին է։ Նա լեգիտիմության լուրջ խնդիր ունի: Իսկ լեգիտիմությունը վստահության, հավատի չափաբաժինն է, և նա գիտակցում է՝ իր քաղաքական նարատիվները, առաջ քաշած թեզերը հասարակության մեջ լավագույն դեպքում արձագանք են գտնում 10-12%-ի մոտ։ Ու մեդիադաշտն իրենով լցնելու մղումն այդ թիվն աճեցնելն է։ Իրեն ուզում է պահել՝ որպես առաջին սուպերաստղ։
Մեր հասարակությունն ուղղակի պետք է հասկանա մեկ բան։ Մենք գործ չունենք Փաշինյանի կամքի ու պատկերացումների հետ։ Մեր հասարակությունը գիտի և ականջին օղ պիտի անի, որ Արցախի անկումը սկսվել է այն պահից, երբ Ստեփանակերտի հրապարակում Արցախյան խնդիրը նա դարձրեց տարածքային վեճ, երբ ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ օրվանից Ադրբեջանը ստացավ պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք։ Իհարկե, Փաշինյանը պատասխան պիտի տա պատերազմը սկսելու համար, բայց նույնիսկ պատերազմի ավարտից հետո ադրբեջանական զորքը Սյունիքից 30 կմ հեռավորության վրա էր։
Փաշինյանն ինքը բացեց Սյունիքի դարպասները…
Ինչո՞ւ է նա ուզում վերացնել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. ըստ նրա՝ եթե չկա 3-րդ Հանրապետությունը, չկան նաև 3-րդ Հանրապետությունում իր մեղքերն ու մեղավորները, իր բերած աղետները։
Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ՝ ոչ միայն իր որոշումների, այլև իր առաջարկների մեջ։
Արթուր Մարտիրոսյան.-Տարածքային ամբողջականության ճանաչումն անվտանգության հետ կապ չունի։
Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, այո՛, Փաշինյանը լեգիտիմություն չունի, բայց դա նրան պետք չէ, որովհետև ինքը գնում է բռնապետություն կառուցելու ճանապարհով։ Նրան բանակ էլ պետք չէ, որովհետև ինքը ժամանակավոր բդեշխ է։
Ազգային պետությունները ստեղծվել են նրա համար, որ ազգերը պահպանեն իրենց ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանըբերվել է մեր ինքնությունը փոխելու համար։
Մայրերին ինքն ուզում է համոզել, որ՝ խաղաղություն է լինելու, ու ձեր տղաները չեն զոհվելու, նույնիսկ կարող են չծառայել, եթե չեն ուզում։ Քարոզչական նպատակով են արվում նման հայտարարությունները:
Փաշինյանին տրված ադրբեջանական պահանջների ցուցակի վերջը մեր պետականության ավարտն է, որովհետև դա է Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը: Ալիևն ասաց՝ տնային աշխատանքներդ պիտի անես: Այնպես որ, եթե ՔՊ-ն որոշել է, որ խաղաղություն ստանալու վերջին հանգրվանը թուրքի կոշիկը լիզելն է, ապա դա կեղծ հանգրվան է։ Բայց ինքը կետ առ կետ կատարելու է ադրբեջանական պահանջները։
Վլադիմիր Մարտիրոսյան.-Գեբելսյան պրոպագանդիստական մոտեցումները հիմա, տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում, շատ հնացած են։ Տեխնոլոգիական տեսանկյունից ինֆորմացիան այսօր շատ ավելի հասանելի է։ Բայց, ի տարբերություն սրանց, Գեբելսի ասածի մեջ գաղափարախոսություն կա։
Այսօր պրոպագանդայի դեմ աշխատող ամենաուժեղ գործիքն ավելի ուժեղ պրոպագանդան է։
Նիկոլ Փաշինյան-Վեհափառ Հայրապետ battle-ի՝ կռվանի մեջ Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Վեհափառն իր տեղում է այնպիսի դիրքում, որ նրան շատ լավ ընդունելության է արժանացնում Հռոմի պապը։ Մնացածը դատարկ խոսքեր են։ Ինչ ուզում է՝ ասի։ Այդ հակամարտության մեջ հաղթել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Փաշինյանն այսօր կարող է ասել՝ Սերժ Սարգսյանի հետ Վեհափառն էլ պիտի հեռանար, կամ ասել, որ ոչ բռնությամբ են հեռացնելու, մոտավոր ժամկետ նշել, բայց դա արդեն կարևոր չէ… Ինչ ուզում է՝ թող ասի: Կրկնում եմ, Փաշինյանը պարտվել է, որովհետև նրա պայքարը Վեհափառի դեմ չէր, այլ Հայ Առաքելական եկեղեցու։
Արթուր Մարտիրոսյան.- Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չի հրաժարվել Եկեղեցու հետ կապված իր նպատակներից, բայց այդ պայքարն էլ առաջվանը չէ։ Մարդիկ հասկացել են դրա բուն նպատակը և արտաքին ուժերի կողմից հրահանգները, պատվերը, որը նա հերթով անում է:
Վլադիմիր Մարտիրոսյան.-Փաշինյանը թող ասի՝ իր Իրական Հայաստանի մեջ Ջերմուկի գրավյալ տարածքները մտնո՞ւմ են, թե՞ ոչ։ Դու դրա մասին, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ ես քիչ խոսում։ Քեզ մարդիկ չեն ընտրել, որ կաթողիկոս գահընկեց անես,քեզ ընտրել են, որ ապահովես երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Արթուր Մարտիրոսյան.- Քվազի՝ կեղծ ժողովրդավարության շղարշը Փաշինյանը պետքէ պահի, քանի որ Արևմուտքում էդ պահանջը դեռ փոքր-ինչ կա։ Բայց ինքը գնում է դիկտատուրայի, որը ծածկված կլինի ժողովրդավարության շղարշով։
Վլադիմիր Մարտիրոսյան.– Երրորդ Հանրապետության պահապաններն ովքե՞ր են լինելու, պատմական Հայաստանի պահապաններն ովքե՞ր են, ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ ու գնալու մինչև հաղթանակ։ Այդ Հայաստանը մենք պետք է ատամներով պահենք։
Արթուր Մարտիրոսյան.- Փաշինյանն իր Գլավլիտն ունի։ Ինքը պետք է որոշի՝ ով ինչ կարող է անել։ Ինքը չի ասում՝ սովետական Գլավլիտը վատ էր, բայց ուզումէ իր Գլավլիտը լինի։ Սա վտանգ է մեր ինքնության համար, և բոլոր նրանք, ովքեր ուզում են պահպանել մեր ինքնությունը, պետք է համախմբվեն։ Ֆրագմենտացված ոչինչ անել հնարավոր չէ։
Ընտրությունների գնալու դեպքում 3 սցենար պետք է նկատի ունենալ։ Շատ անհավանական սցենար, բայց հնարավոր սցենար է, որ ՔՊ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարում։ 2-րդ սցենար՝ ՔՊ-ն հայտնվում է Պառլամենտում, բայց չի կարողանում դառնալ վարչապետ։ 3-րդ սցենարով՝ վերընտրվում է ու դառնում է վարչապետ։
Վերջին սցենարի իրականանալու դեպքում առաջին պլան կգան մանկուրտացված մարդիկ, որոնք կասեն՝ մենք հո միայն Արարատ լեռի՞ց չպետք է հրաժարվենք, թուրքերին նյարդայնացնող շատ բան կա, այդ բոլորից կհրաժարվենք, ինչ ուզում են՝ կտանք, կզիջենք… Որ թուրքերն եկան Հայաստան, ո՞նց կարող են քայլել Մոնթե Մելքոնյանի կամ Անդրանիկի փողոցով… Ուրեմն, 2026-ին ընտրվելու դեպքում, կսկսեն փողոցներն էլ անվանափոխել, որ թուրքերը չներվայնանան…
Վլադիմիր Մարտիրոսյան.-Չկա ամբողջական խարիսխ, որի տակ կհավաքվի մեկ ամբողջական ընտրազանգվածը։ Փաշինյանն իր 12-15%-անոց ընտրազանգվածին պահում է գերքաղաքականացված, որոնք խստագույնս հետևում են իրենց առաջնորդի նարատիվներին։ Դրա համար է, որ նրանց թիվը մեծ է թվում, բայց դա իրականում այդպես չէ։
Հակափաշինյանական ահռելի ընտրազանգված կա, որակյալ մեծամասնություն, որը ոչ մի կերպ չի հասկանում, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել միայն քաղաքական պայքարով։ Ազգային-ազատագրական պայքարը լավ բան է, բայց այն հաջողություն չի ունենում, եթե քաղաքականացված չի լինում։
Այո՛, Հայաստանում կա լիդերության խնդիր։ Մեր ժողովուրդը լիդերակենտրոն հասարակություն է։ Նա ուզում է տեսնել, թե ով է փոխարինելու Փաշինյանին: Մենք խնդիր ունենք՝ որակյալ մեծամասնությանը, այդ 82%-ին գերքաղաքականացնելու։
Փաշինյանն ունի երկու խնդիր՝ իր լեգիտիմությունը և այն, որ հանկարծ այդ որակյալ մեծամասնության՝ 82%-ից շատ մարդ չմասնակցի ընտրություններին։ Դրա համար նա մաքսիմալ օտարացնում է նրանց քաղաքականությունից, որ չքաղաքականացվեն։ Պետք է աշխատել ընտրությունների ժամանակ ամեն գնով բարձր մասնակցայնություն ապահովելու համար։
Իմպիչմենտի մասին մենք շատ չենք կարող խոսել, քանի որ Փաշինյանն արդեն քարոզարշավ է անում։
Արթուր Մարտիրոսյան.- Ես չգիտեմ՝ որտե՞ղ են Փաշինյանին պարտադրում փոխել մեր ինքնությունը՝ Լոնդոնո՞ւմ, Անկարայո՞ւմ, թե՞ Բաքվում, կամ երեքում միասին, բայց նա դա անումէ իշխանության մնալու համար։ Ու եթե մենք սա հասկանանք, դիմակայել հնարավոր է։
Վլադիմիր Մարտիրոսյան.- Փաշինյանը դարձել է սպառողական հասարակության ագենտը։ Նրա համար առաջին թշնամին ազգային պետությունն է։ Պետք է, սակայն, հիշենք՝ որ րոպեին հայհասարակությունը հրաժարվի ազգային պետությունից, Հայաստանի Հանրապետությունը որևէ տեսքով այս տարածաշրջանում գոյություն ունենալ այլևս չի կարող։
Արթուր Մարտիրոսյան.- «Տուն պահողներին» եմ դիմում՝ եթե մեր երկրում ոչինչ չփոխվի, եթե մենք չհասկանանք, որ մոտեցել ենք վերջին կետին, որևէ բան հնարավոր չէ անել։ Եթե ազգը ցույց չի տալիս, որ կենսունակ է, չի կարողանալու պայքարել։ Ես հավատում եմ, որ Փաշինյանը և նրան իշխանության բերող արտաքին ուժերը չեն հասնելու իրենց նպատակին, բայց չպետք է թողնել, որ հասնի վերջին, ինչից հետո շատ դժվար կլինի վերականգնվել, շատ դժվար կլինի երկիրը ոտքի կանգնեցնել։
Վլադիմիր Մարտիրոսյան.- Փաշինյանն ամեն ինչ անելու է իր վրայի խարանից մաքրվելու համար, անգամ, եթե դրա գինը մեր պետության չգոյությունն է։
Ընդդիմությունը, այո, պետք է հայտարարի, որ ուզում է իշխանությունը վերցնել: Իշխանություն չես ստանալու, մինչև չհավակնես իշխանության։ Փաշինյանն ամեն ինչի է պատրաստ իր իշխանությունը պահելու համար, իսկ ինչի՞ են պատրաստ նրանք, ովքեր ուզում են իշխանությունը վերցնել նրանից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test