Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով, և մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք այդ երջանկությունն ու բարեկեցությունը։ Այս մասին Արմավիր քաղաքում Անկախության տոնին նվիրված Ֆեստիվառի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն։ Պետությունը նման է մեքենայի, որը ժողովրդին կարող է տանել Ա կետից Բ կետը։ Բայց ինչպես յուրաքանչյուր մեքենա, պետության համար ևս անհրաժեշտ է հոգ տանել վիճակի մասին, ունենալ կարգին փաստաթղթեր և տիրապետել համաշխարհային երթևեկության կանոններին։ Միայն այդպես կարող ենք հասնել ազատության, բարեկեցության, անվտանգության, խաղաղության և երջանկության։ Մենք չենք միայն երազում ապագայի մասին, մենք ուզում ենք, որ ապագան լինի այսօր։ Եվ ապագան այսօր է»,-ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ երջանկությունը և բարեկեցությունը ամենաազդու ամենարժանի հուշարձանն են մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր քաղաքացիներին․ «Ուզում եմ, որ մենք բոլորս այսօր հարգանքի տուրք մատուցենք մեր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանն ապրի, որ Հայաստանը ձեռք բերի իրական ազատություն ու իրական անկախություն։ Եվ ես այս լռության մեջ, ձեր թույլտվությամբ, ծնկի կգամ մեր նահատակների առաջ»,-ասաց Փաշինյանը և բեմի վրա ծնկի իջավ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test