Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընդդիմությունը «խոզ մատուցեց» Էրդողանին 1in.am 1in.am

time
Ընդդիմությունը «խոզ մատուցեց» Էրդողանին

Թուրքիայի նախագահը մեկնում է ԱՄՆ, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում «կներկայացնի նաև Պաղեստինի տառապյալ ժողովրդի իրավունքները», կփորձի ձևավորել հակաիսրայելական քաղաքական դաշինք:

Էրդողանը պատրաստվում է Սպիտակ տան ընդունելությանը, ինչին սպասում է ինն ամիս ի վեր: Հնարավորություն է բացվել, որպեսզի նա Դոնալդ Թրամփի հետ քննարկվի ոչ միայն երկկող առեւտրատնտեսական ու ռազմական համագործակցության, այլև «գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր»:

Այդ նպատակին հասնելու համար Թուրքիայի նախագահը երկրի ներքին կյանքում մի շարք քայլեր է ձեռնարկել, որ պետք է Թրամփի առջև նրա համար ապահովեին «ուժեղ և կամային առաջնորդի» կերպար: Այս առումով վճռորոշ նշանակություն ուներ ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի հետ նրա «մենամարտը»:

Թուրքիայի դատախազությունը բողոքարկել է երկու տարի առաջ ԺՀԿ ղեկավար մարմինների, այդ թվում՝ Օզելի, ընտրության օրինականությունը: Սպասվում է, որ դատարանը մոտ ապագայում հարցը քննության կառնի:

Իսկ ԺՀԿ-քեմալականները որոշել և Էրդողանին «խոզ են մատուցել». սեպտեմբերի 21-ին հրավիրել են կուսակցության արտահերթ համագումար և Օզելին վերընտրել իրենց առաջնորդ: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ համագումարի 917 պատվիրակներից 835-ը քվեարկել է Օզելի օգտին, 82 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Սա Էրդողանի ներքաղաքական ջախջախիչ պարտությունն է, եթե նկատի ունենանք, որ ձերբակալված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն, տասնյակ քաղաքների մունիցիպալ իշխանության ղեկավարներ հետապնդվել են, հատուկ ծառայություններն ամիսներ շարունակ փորձել են ներսից մասնատել ԺՀԿ-ն:

Իհարկե, այս համագումարը, նրա որոշումները երաշխիք չեն, որ Էրդողանը կդադարեցնի ԺՀԿ և նրա առաջնորդի դեմ հալածանքները, վաղն Օզելը կարող է հայտնվել բանտում: Ոչ էլ կարող ենք ասել, որ քեմալականների իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների համար ավելի ընդունելի է: Հնարավոր է, Թուրքիայում իշխանափոխությունը նույնիսկ բացասաբար ազդի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Պարզապես պետք է նկատի առնել, որ Էրդողանը Թրամփի հետ բանակցություններում չի ունենա այն աուրան, ինչին ձգտում էր հասնել ամիսներ ի վեր:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test