Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արթուր Խաչատրյան. «Անարգանք է մեր բոլոր զոհերի, հերոսների, ժողովրդի առաջ, երբ Երրորդ Հանրապետության ծննդյան նախօրեին Նիկոլ Փաշինյանը գուժում է Երրորդ Հանրապետության կործանման մասին» aravot.am aravot.am

time
Արթուր Խաչատրյան. «Անարգանք է մեր բոլոր զոհերի, հերոսների, ժողովրդի առաջ, երբ Երրորդ Հանրապետության ծննդյան նախօրեին Նիկոլ Փաշինյանը գուժում է Երրորդ Հանրապետության կործանման մասին»

«Աշխարհում շատ քիչ ազգեր, ժողովուրդներ կան, որ արիություն են ունեցել եւ որոնց բախտ է վիճակվել սեփական պետություն ստեղծել: Իսկ մեր պետության գոյությունն այսօր վտանգի տակ է: Թե արտաքին, թե ներքին թշնամիները փորձում են կործանել մեր պետությունը՝ համահունչ, սինքրոն իրար հետ աշխատելով»,- այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի օրը կազմակերպված տոնական քայլերթից առաջ Aravot.am-ին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ադրբեջանցիները պահանջում են զիջումներ, Փաշինյանը բոլոր պահանջները կատարում է եւ դա փորձում է ներկայացնել, քողարկել «իրական Հայաստան» ցնդաբանության ներքո: Հայաստանը մեկն է, գալիս է դարերից, գնալու է դարեդար: Եվ թող որեւէ մեկը չփորձի պիտակավորել, չփորձի անկախ պետությունը դարձնել թուրքերի եւ ադրբեջանցիների վասալ, խամաճիկային ինչ-որ մի միավոր: Մենք կերտել ենք մեր անկախությունը եւ պարտավոր ենք պահել մեր անկախությունը:

Այսօր Երրորդ Հանրապետության ծննդյան օրն է, որը ստեղծվել է Արցախյան պայքարի, հերոսամարտի արդյունքում: Այսօր Հայաստան-Արցախ փաստացի միասնական հայրենիքի ծնունդն է: Եվ անարգանք է մեր բոլոր զոհերի, հերոսների, ամբողջ ժողովրդի առաջ, երբ Երրորդ Հանրապետության ծննդյան նախօրեին Նիկոլ Փաշինյանը գուժում է Երրորդ Հանրապետության կործանման մասին:

Պետք է կանխել թե՛ ներքին, թե՛ արտաքին բոլոր թշնամիների ազգակործան նկրտումները: Շնորհավոր Անկախության օրը»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test