Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«ՀՀ-ի ողջ ունեցվածքը պիտի վերադարձվի միակ օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին»․ Սամվել Ֆարմանյան mamul.am mamul.am

time
 «ՀՀ-ի ողջ ունեցվածքը պիտի վերադարձվի միակ օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 3-րդ Հանրապետությունը (1991-2026) որակում է ձախողում և հռչակում Հայաստանի 4-րդ Հանրապետություն, ուրեմն հայ ժողովուրդն իրավունք ունի Նիկոլից պահանջելու, որ երկրի ողջ ունեցվածքն ու մասնավոր սեփականությունը նոր Սահմանադրությամբ վերադարձվի ժողովրդին ու պետությանը, ինչպես եղել է 3-րդ Հանրապետության հռչակման պահին՝ 1991 թ., որպես խորհրդային ժառանգություն: Հակառակ պարագայում ստացվում է, որ հայ ժողովուրդն այս 35 տարում «հանուն ոչնչի» զոհեց իր տասնյակ հազարավոր զավակներին, անցավ դժոխային բարդությունների միջով, 1.5 միլիոն հայեր բռնեցին գաղթի ճամփան, որպեսզի վերջնարդյունքում մի քանի ընտանիքներ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մսխեին իրենց ծնողների ու պապերի խորհրդային հսկայական ժառանգությունը, դառնային դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր, ու հետո կանգնեին ժողովրդին ասեին՝ ձեր գործն այս 35 տարում արտագաղթը, արյունն ու տառապանքն էր, մերը՝ տնտեսա-քաղաքական էլիտայինը, խոշոր սեփականատերեր դառնալը, կյանքը վայելելն ու ձեր հաշվին անհամաչափ հարստանալը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին էլի խաբելով, չեղարկելու է 1991-2026 թթ. եղած ամեն ինչը, բայց կնքելու է ժողովրդի ունեզրկումը՝ խորհրդային սեփականության վերաբաշխման արդյունքն ու մի քանի ընտանիքների միլիոնատերեր ու միլիարդատերեր լինելու անձեռնմխելիությո՞ւնը: Եթե նոր Հանրապետություն ու նոր Սահմանադրություն, ուրեմն հայ ժողովրդի պահանջով պետք է չեղարկվի նաև այս 35 տարիների ընթացքում սեփականության վերաբաշխումն, ու ամեն բան վերադարձվի պետությանը, որպես պետական սեփականություն: Եթե ամեն ինչ սկսում ենք 1991 թվականից, ուրանալով 3-րդ Հանրապետությունն ու նրա հետ կապված ամեն ինչ, ուրեմն իսկապես ամեն ինչ պիտի սկսվի այն կետից, որտեղ էինք 1990-1991 թվականին՝ ՀՀ-ի ողջ ունեցվածքը պիտի վերադարձվի նրա միակ օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին: Հակառակ պարագայում հայ ժողովուրդն ինչո՞ւ պիտի կողմ լինի նոր Հանրապետությանն ու նոր Սահմանադրությանը: Նիկոլ Փաշինյանն առաջիկայում ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ խուսափել այս արդարացի հարցադրումից»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test