Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով 168.am 168.am

time
Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Ի՞նչ է տեղի ունենում, երբ 4 կանայք որոշում են միավորվել, և այն էլ՝ Կամերային թատրոնի բեմում: Արդյունքում ստացվում է ինտերակտիվ, աղմկոտ, բազմաթիվ հնարամիտ լուծումներով ու ժպիտներով հրաշալի ներկայացում։

Չնայած ներկայացման խորագիրն է՝ «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ», բայց այս 4 կանայք բեմում չէին միավորվի, եթե չլիներ այդ մեկ տղամարդը՝ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը։ Հենց նա է որոշել նորից բեմադրել ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի ստեղծագործությունը՝ «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ»։

Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ նախորդ շաբաթ։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Ներկայացումը նախկինում Կամերային թատրոնում բեմադրվել է, երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը գրեթե էական որևէ փոփոխություն չի արել, ասում է՝ Արա Երնջակյանն ամեն ինչ այնքան լավ է արել, որ ընդամենը պետք էր այդ շունչը պահել։

Մինչև ներկայացման պրեմիերան Արա Երնջակյանը դիտել է ներկայացումը, դրական է արձագանքել, ասելով՝ ներկայացումը երիտասարդացել է, ավյունով ու եռանդով է լցվել։

Դավիթն անկեղծանում է՝ 4 աղջիկների հետ աշխատելը և՛ բարդ էր, և՛ շատ հաճելի։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

«Բարդ էր այն առումով, որ տարբեր աշխարհայացք ունենք, տեքստեր կային, որ աղջիկները շատ սրտանց էին վերաբերվում, որն իրականում պետք չէ, քանի որ, եթե սրտանց վերաբերվես, ուրիշ բան կհասկացվի։

Իսկ իրականում այս ամբողջ ներկայացումը կատակ է, ուղղակի այն հանդիսատեսին հնարավորություն է տալիս տեսնելու, թե կանայք ինչպես են այս աշխարհն ընկալում։ Ուրույն կերպով, նրանք ցանկացած երևույթ այնպես կարող են շրջել, որ տղամարդուն «սխալ» հանեն։

Կարծում եմ՝ տղամարդիկ խնդիրներ չեն ստեղծում, կանայք են իրենք իրենց մտքում ստեղծում այդ խնդիրները, բարդացնում ամեն ինչ։ Ոչ մեկին չեմ պաշտպանում՝ ներկայացումը ո՛չ ֆեմինիստական է, ո՛չ էլ տղամարդկանց հակա, սա ուղղակի կանանց յուրահատուկ մտածելակերպի մասին է։ Այստեղ կինը փորձում է մի փոքր կարևորություն ստանալ, ուշադրություն գրավել, շատ երնջակյանական է։ Զարմանում եմ, թե ինչքան լավ է Արա Երնջակյանը ճանաչում կանանց, որ կարողացել է նման գործ գրել, միևնույն ժամանակ՝ այդքան աբսուրդային իրավիճակներ ստեղծել, որ տիպիկ լինեն կանանց»,- ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Աբրահամյանը։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Նրա խոսքով՝ այս ներկայացումը տղամարդկանց այնքանով է դուր գալիս, որ շատ տղամարդիկ այդ 4 կանանց մեջ տեսնում են իրենց կողակից կանանց, սիրելի աղջկան։

«Մենք ստեղծել ենք պրոտոտիպային կերպարներ, այսինքն՝ կանանց 4 հավաքական կերպարներ, և յուրաքանչյուրը խտացված մի կնոջ տեսակ է։ Վստահ եմ՝ ներկա տղամարդկանցից յուրաքանչյուրը կգտնի իր կողակից կնոջ կերպարը ու կասի՝ «այ սա իմ կինն է»։ Եղել է նման դեպք, որ ներկայացումից հետո մոտեցել ասել են՝ այս կամ այն դերասանուհին կնոջս նման էր շատ։

Շատ փակագծեր չբացեմ, բայց այս ներկայացումը տղամարդկանց պետք է գրավի մեկ այլ բանով ևս, որովհետև առանց տղամարդկանց այդ ներկայացումը չի կայանալու, եթե դահլիճում չլինեն տղամարդիկ, մեր աղջիկները չեն կարող խաղալ»,- նշեց ռեժիսորը։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Իսկապես, առանց դահլիճում գտնվող տղամարդկանց՝ դժվար կլիներ ներկայացում խաղալը. բեմում կանանց ժամանակ առ ժամանակ պետք էր հանդիսատես տղամարդկանցից մեկը, որի արդյունքում էլ տղամարդիկ անկախ իրենց կամքից՝ համալրեցին դերասանների շարքերը։

Բեմում 4 վառ կերպարներ են՝ դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Էրմինա Զախարովան, Վիկտորյա Սահակյանը և Ժաննա Քոչարյանը։

Էվա Խաչատրյանի խոսքով՝ բեմում հանդիսատեսը տեսնելու է հակառակը, այսինքն՝ տղամարդու բացակայության դեպքում են առաջանում խնդիրները։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

«Ինքս որպես կին՝ կասեմ, որ առանց տղամարդու և առանց կնոջ չկա կյանք, կյանքի շարունակությունն այն է, ինչ ստեղծել է Աստված։ Կինն ու տղամարդը մեկ մարմին են, եթե, իհարկե, գտնում ես քո իրական սերը, ինչը շատ կարևոր է։

Սկզբում սա Արա Երնջակյանը գրել է՝ որպես մոնոներկայացում, հետո այն բաժանել է մասերի ու դարձրել 4 տարբեր կանանց խոսք։ Այստեղ կանայք հարցեր են բարձրացնում, որոնք մշտապես նրանց մտատանջում են»,- նշեց դերասանուհին և խոստովանեց՝ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի սառն են դատում։

Ըստ դերասանուհու՝ այս ներկայացման մեջ միշտ պետք է լինեն տղամարդիկ, որովհետև առանց նրանց ներկայացումը չի կայանա։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

«Եթե այս ներկայացմանը ներկա լինի ինքնաբավ տղամարդ, նա շատ ավելի մեծ հաճույք կստանա։ Միանշանակ կանայք էլ մեծ հաճույք են ստանալու՝ ծիծաղի մեծ «դոզա» են ստանալու։ Երբ Արա Երնջակյանն էր բեմադրում ներկայացումը, ես նույնպես խաղում էի այնտեղ, ամիսը 4 անգամ խաղում էինք, քանի որ հանդիսատեսը շատ էր հավանել։ Հուսամ, ներկայացումը երկար կյանք կունենա, լավ վիտամին C-ով են այստեղից գնալու։ Հաճախ են մեզ հարցնում՝ ֆեմինիստական նոտա կա՞, ասեմ, որ բացարձակ չկա, ուրիշ բան, որ մենք տեսնելու ենք 4 կանանց, որոնք ուզում են «ֆուրոր» առաջացնել։ Իրականում, Արա Երնջակյանի թեմաները միշտ արդիական են, մենք խոսելու ենք բաների մասին, որոնք բոլորը ժամանակներում կան և անհանգստացրել են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց»,- շեշտեց Էվա Խաչատրյանը։

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանի խոսքով՝ որևէ տղամարդ կնոջը չի դրդի, որպեսզի նա իրականացնի ֆեմինիստական շարժում։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

«Վստահ եմ, որ ամբողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսը մեզ հավատալու է, որ մենք շատ արդար կերպով ուզում ենք, որ կանանց «իրավունքները» չոտնահարվեն, որ մենք բոլորս երկրի վրա հավասար ենք։ Բայց հետո բոլորին պարզ է դառնում, որ այս ամենը հումոր էր, կատակ ու խաղ։

Սովորական կյանքում կողմ եմ բնության օրենքին, որովհետև առանց տղամարդկանց կյանքն անհետաքրքիր կլիներ, միապաղաղ ու ձանձրալի կլիներ։ Այնպես որ, չպետք է փոխել բնության օրենքը»,- շեշտեց Վիկտորյա Սահակյանը։

Չորս կանայք՝ մեկ բեմում. «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը վերադարձել է բեմ՝ ավելի երիտասարդացած ու ավյունով

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test