Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել. ստահակների թիրախում մասնագիտությամբ բժիշկն է, ով միշտ օգնության ձեռք է մեկնել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատում է, իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանները: Պարզվում է, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Ֆոտոլագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս մեր թաղամասում գողության դեմը չեն կարողանում առնել: Մի քանի անգամ նմանատիպ դեպքեր են եղել, անգամ բնակիչներից մեկի տնից մոտ 50 հազար դոլարի ոսկեղեն տարան, ամեն անգամ մտածում էինք՝ ոստիկանները կբռնեն, սակայն մինչև այժմ ոչ մի դեպք չի բացահայտվել: Էդ օրը, որ իմացանք հերթական գողությունն է տեղի ունեցել, մտքներովս չէր անցնում, որ ճիվաղը կամ ճիվաղները կթալանեն այնպիսի մարդու ավտոմեքենա, ով ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև լավ մարդ՝ հարգանքի արժանի: Երբեք նրա ու նրա ընտանիքի անդամների կողմից վատը չենք տեսել, նույնիսկ երբ բնակիչներից որևէ մեկը առողջական խնդիրներ է ունենում, ինքը օրվա ցանկացած ժամի հիվանդի կողքին է՝ մինչև շտապօգնության գալը: Ու ուզում ենք այս անգամ հավատալ, որ գոնե էս դեպքը կբացահայտվի, գոնե կիմանանք՝ ովքեր են այդ տականքները, որ նման քայլի են դիմում»: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test