Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դժվար է «մոդելավորել» Չորրորդ հանրապետությունը 1in.am 1in.am

time
Դժվար է «մոդելավորել» Չորրորդ հանրապետությունը

Հայաստանի քաղաքացին կընդունի՞ Չորրորդ հանրապետության ռազմավարությունը: Առհասարակ արժե՞ այդ կոնցեպտը ներկայացնել հանրաքվեի:

Հարցը, որ ձևակերպել է ՔՊ-ի համագումարը, չափազանց խորքային է, իսկ իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար պետք է թեկուզ սոցիալական մեդիայի հրապարակումների հակասականությունը դիտարկել:

Նրանք, որ ՔՊ-ին երեկ մեղադրում էին «Երրորդ հանրապետությունը սպանելու մեջ», այսօր ընդունում են, որ նա «ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին»: Դա պատմական իրավա-քաղաքական ստույգ փաստի արձանագրում է:

Ընդ որում, արդարացիորեն փաստվում է, որ Երրորդ հանրապետությունը չի ունեցել Արցախը, որովհետև անկախության հանրաքվեն այնտեղ չի անցկացվել:

Ըստ այդմ, եթե ճիշտ է, արդարացի է, որ Երրորդ հանրապետության գաղափարա-քաղաքական հիմքը «Արցախի պահանջատիրությունը» և «պատմական արդարության վերականգնումն» էր, ապա, որքան էլ պարադոքսալ չհնչի, մենք պետք է ընդունենք, որ այն գոյություն է ունեցել ընդամենը մեկ տարի և մեկ ոչ լրիվ ամիս՝ 1990 թ. օգոստոսի 23-ից, անկախության Հռչակագրի ընդունման օրվանից մինչև 1991 թ. սեպտեմբերի 21-ը, երբ ամփոփվել և հրապարակվել են անկախության հանրաքվեի արդյունքները՝ առանց Արցախի:

Կարելի է զգացմունքախեղդ գրառումներ անել, անկախության Հռչակագրին կամ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պաթետիկ բանաստեղծություններ ձոնել,-դա իրավա-քաղաքական առումով ոչինչ չի փոխվի:

Երրորդ հանրապետությունը «մեռել է» 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ անկախության Հռչակագրով նրա մաս կազմող Արցախը անկախության հանրաքվեին չի մասնակցել և դադարել է լինել միասնական ազգային պետության իրավազորության տարածք կամ, գուցե, սուբյեկտ:

Իրողության արձանագրումն անհրաժեշտություն է: Դժվար է «մոդելավորել» Չորրորդ հանրապետությունը, բայց համաձայնության հասնել, որ այդ պատասխանատու առաքելությունը քաղաքական մի ուժի համար չափազանց ծանր և պատասխանատու է, հնարավոր է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test