Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. քաղաքապետարանը, Կենտրոնի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը իրար վրա են գցում հակահիգիենիկ վիճակը վերացնելու գործը. կեղտաջուրը հոսում է մի քանի կմ, անգամ հասնում մարդկանց տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Տևական ժամանակ է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողել է մոտ 2 կմ-անոց ճանապարհահատված՝ հասնելով մարդկանց տներ: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այս խնդիրը 20 տարուց ավելի է՝ ինչ կա, 20 տարի է՝ խոստանում են, որ պրոբլեմը կլուծեն, սակայն ոչ մի օգուտ: Վերջին ամիսներին ավելի է հաճախակիացել դիտահորից դուրս թափվող կեղտը՝ հասնելով սեփական տներ, լցվելով բակեր: Երեխաները էս ճանապարհով են դպրոց գնում: Ամեն անգամ զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ամեն անգամ նույն պատասխանն ենք ստանում՝ «Ձեր հայտը գրանցված է»: Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա ինչքան ուզում ես՝ զանգի, օրվա որ ժամին ուզում ես՝ զանգի, չեն պատասխանում: Կենտրոնի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան ենք դիմել, բայց ասում են՝ դա մեր խնդիրը չի, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուր»-ը, «Վեոլիա ջուր»-ն էլ էս քանի տարի ա՝ ասում ա՝ խնդիրը կլուծեմ, բայց ձայն բարբառո հանապատի: Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, մնում է՝ դիմենք վարչապետին ու ասենք՝ դուք ասում եք՝ տրվել է 4-րդ Հանրապետության մեկնարկը, բայց մենք հիմա ի՞նչ՝ ձեր նշած 4-րդ Հանրապետություն մտելու ենք էս կեղտի պայմաններո՞ւմ: Գոնե Կառավարությունը պարտավորեցնի մեր երկրին պատուհաս դարձած «Վեոլիա ջրին», որ խնդիրը լուծեն, իսկ խնդիրը լուծելը նոր, ավելի մեծ տրամաչափի ջրահեռացման խողովակ տեղադրելն է, քանի որ հինը տեղադրված է եղել սովետական տարիներին, իսկ հիմա գիտեք՝ էդ խողովաների մեծ մասը դարն ապրել է, գումարած նրան, որ բազմաթիվ տներ են ավելացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ջրահեռացման խողովակները կամ խցանվում են, կամ չի բավականացնում հոսքը, դրա համար էլ դիտահորից դուրս է գալիս ողջ կեղտը ու անցնում փողոցներով՝ լցվելով մարդկանց տներ:Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։