Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխանության մեջ հայտնվածները ոչնչացնում են անկախության նվաճումները . Անդրանիկ Թևանյան aravot.am aravot.am

time
Իշխանության մեջ հայտնվածները ոչնչացնում են անկախության նվաճումները . Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ստեղծվում է «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ամենասոցիալականն է Երեւանի ավագանու պատմության մեջ, եւ չկա մի քաղաքացի, որ դիմած լինի, եւ իրենցից աջակցություն ստացած չլինի:

«Մայր Հայաստանը» ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմադիր ուժը, որ քաղաքականից զատ քաղաքացու ամենօրյա խնդիրների կողքին կանգնի»,-ասաց նա:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խումբը երկար է մտածել այս քայլին գնալու համար՝ արդյո՞ք արժի դառնալ կուսակցություն, եւ ի վերջո որոշում են կայացրել հանդես գալ որպես կուսակցություն: «Մենք կուսակցությունը ստեղծել ենք ոչ թե վերեւից, այլ ներքեւից՝ շփվելով հանրության ու ժողովրդի հետ: Հայաստանի ապագային միտված նախաձեռնություններն իրականացնելու համար պետք է առնվազն մասնակից լինել իշխանությանը կամ գալ իշխանության: Դրա համար որպես գործիք պետք է ձեւավորել կուսակցություն: Կուսակցությունը մեզ համար նպատակ չէ, այլ սահմանադրական մեխանիզմ է՝ նպատակներն իրագործելու համար: Ինձ հաճախ են ասում՝ հերիք չի խոսեք, բացատրեք, գնացեք գործ արեք: Եվ հիմա եկել է այդ գործ անելու ժամանակը»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանի ձեւակերպմամբ՝ գործ անելու համար պետք է ունենալ հարթակ, իսկ այդ հարթակը հենց կուսակցությունն է. « Ես էլ շատերի նման համարում էի, որ կուսակցությունը դավադրությունների գործիք է, պետք չէ մասնակցել դավադրությանը… Բայց եկել է այս կարծրատիպերը փոխելու ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք գործ անել, ապա պետք է լինել կուսակցություն:

Քաղաքականությունն իր կանոններն ու իր ինստիտուտներն ունի: Կուսակցությունը պետք է հենվի ստեղծագործ ազատ մտքի վրա, այլ ոչ միայն կուսակցական կարգապահության: Կուսակցական կարգապահությունը շատ կարեւոր է, բայց ցավոք սրտի, հաճախ սպանում է ստեղծագործական միտքը: «Մայր Հայաստանը» ձգտելու է ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլեւ քաղաքական եւ կուսակցական նոր մշակույթի ստեղծելուն»:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն, ի թիվս այլնի, նշեց, որ նորանկախ Հայաստանում քաղաքացին օտարվել է պետությունից եւ իր խնդիրների առաջ մնացել է մենակ, ձեւավորվել է ոչ թե արդար, այլ գիշատիչ համակարգ, թոշակառու լինելն էլ Հայաստանում դարձել է դատավճիռ, իսկ իշխանության մեջ հայտնվածները վերացնում են անկախության նվաճումները, մեզանից խլվել են մայիսի 9-ը, բանակի օրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test