«Պրեսսինգ» հաղորդաշարում գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն ուշագրավ բացահայտում արեց:
«Երկու տարի առաջ իմ համակիրներից մեկն ինձ ուղարկեց մասոնական օթյակի մասին որոշ նյութեր, որտեղ գրված էր՝ դեռ 2-րդ համաշխարհայինից առաջ Հայաստանի վերաբերյալ ծրագրեր են կազմվել, որը ճիշտ վերջին տարիների գործողությունների հաջորդականությունն է՝ իշխանափոխություն, հակառուսականություն, Արցախի կորուստ, պանթուրանական ճանապարհի տրամադրում։ Ես սկսեցի որոնել՝ արդյո՞ք ճիշտ է, և համացանցում գտա, որ 2013 թվականին՝ 2018թ.-ից 5 տարի առաջ, Ամերիկայում հեռարձակվող մի հայալեզու հաղորդման մեջ հաղորդավարը պատմում էր այն, ինչը հետո տեղի ունեցավ։ Մեր վերաբերյալ որոշումները փաստացի դրսերում՝ այլ երկրներում են կայացվում․ այս իշխանությունն այդ որոշումների հետ կապ չունի, նրանց հրահանգներն ու ցուցումներն են կատարում․ գլոբալ ուժերն են որոշում ամեն ինչ»,- պատմեց Արծրուն Պեպանյանը:
Ստորև հրապարակում ենք ամերիկյան հայալեզու հաղորդման հաղորդավար Քիրամիջյանի կողմից 2010թ. իր կայքում տպված պատմության մի դրվագը արևմտահայերենով:
«Բարձրաստիճան զինուորական հայու մը կողմէ գրուած զգայացո՛ւնց նախատեսութիւն մը Սովետական Հայաստանի մասին»
Հետաքրքրական է նաեւ գաղտնի պահվող հետեւյալ դեպքը, որը մամուլում ձեւակերպված է այսպես. «Բարձրաստիճան զինուորական հայու մը կողմէ գրուած զգայացո՛ւնց նախատեսութիւն մը Սովետական Հայաստանի մասին», որի հիշատակումը կա դեռեւս 1962թ., ու այդ ժամանակ (իհարկե, դրանից առաջ էլ) նույնպես խոսվել է նման կոչերի լույս աշխարհ գալու եւ հակահայկական, դավադիր քայլերի մասին:
Ի՞նչ է ասում «միջազգային դեմք դարձած՝ հեղինակավոր այդ հայը», որն անդամ է եղել «միջազգային գաղտնի կազմակերպութեան», «ավելի քան 50 տարի եղած է մասոնական, նաեւ՝ սիոնական, եւ տարիներով գործակցած է այդ կազմակերպութեան հետ (հետագային՝ դարձած է հակասիոնիստ)», «40 տարիներ գործօն մեկ անդամը եղած է՝ Անգլիական Գաղտնի Սպասարկութեան, ու նաեւ Ֆրանսիական 2-րդ Գրասենյակէն ներս: Կարեւոր տեղ եւ դեր ստանձնած է երկուքին մեջ ալ՝ իբրեւ բժշկապետ եւ որպես քաղաքական գործիչ: Իսկ համաշխարհային Ա. պատերազմի տարիներուն (1914-1918 թթ.) արդէն գնդապետ էր, որպիսին էլ ճանչցուած էր օտար շրջանակներու մեջ»: Մինչեւ մահկանացուն կնքելը (1972թ. աշնանը՝ 93 տարեկանում մահացավ անհայտ թունավորումից, երբ սկսեց զբաղվել ազգային հարցերով), այդ խորհրդավոր հայը հաճախ էր նամակներ ստանում Փարիզից, Լոնդոնից եւ Վաշինգտոնից՝ «գնդապետ Քեշիշյան Բեյ» մակդիրով: Ահա, թե ինչ է ասում տասնյակ տարիների հարուստ փորձառությամբ այդ Հայը, որը փափագում էր, որ «մեր կարճատես ղեկավարներն ու կուսակցական գործիչներն օտար գործակալութեանց հավատարիմ գործակատարները չդառնան», որոնք հաճախ Հայ Դատի եւ ազգային այլ խնդիրների լուծման ճանապարհին խճճվում են տարաբնույթ որոգայթների մեջ, որից այլեւս -չեն կարողանում դուրս գալ, եւ… դառնում են մասոնական օթյակների գերին՝ ծառայելով օտարի շահերին…
– «Մեր կուսակցական ղեկավարները քաղաքական հեռատեսութիւն չե՛ն ունեցած անցեալին, եւ չունին այսօ՛ր իսկ: Չեն կրցած ճանչնալ Հայութեան թշնամին: Տարուած են անձնական շահերէն: Իրենց աթո՛ռը պահելու, իրենց դի՛րքը ամրացնելու մասին կը մտածեն: Դիվանագիտութեան եւ քաղաքական հեռատեսութեան պակասը թե՛ արտասահմանի մեջ, եւ թե՛ Հայաստանի մեջ: Հո՛ն ալ,- Հայաստանի մեջ ալ նո՛յնն է պատկերը: Անտարբեր են. կը քնանա՛ն: Այսօր հազարաւոր հրեայ մանուկներ Հայաստանի դպրոցներու մեջ հայերէն կը սորվին: Ասո՛նք-ասո՞նք… ապագայ Հայութեան լրտեսնե՛րը պիտի ըլլան: Հայաստանի ներքին թշնամիները – խռովարարնե՛ր պիտի ըլլան ներսէն: Հայաստանի կառավարութեան պատասխանատու մարդիկը գիտե՞ն ասիկա: Չե՛մ կարծեր: Քունի մեջ են: Կը քնանա՛ն. մինչդեռ մեր թշնամին արթո՛ւն է միշտ, եւ գործի՛ վրայ է …»:
– «Կա՛յ հրէական ծրագիր մը, որ պիտի իրականանա՛յ: Եւ կամ, աւելի ճիշդը՝ պիտի հետապնդուի անոր իրագործումը, ամէ՛ն գնով: Թէեւ կրնայ հան-դիպիլ արգելքներու եւ դժուարութիւներու: Ես մոտե՛ն տեղեակ եմ անոր: Կ՛ուզէի ըզգուշացնել Դաշնակցական կարգ մը ղեկավարները, որոնց քայլերուն եւ գործունէութեան հետեւող մը եղած եմ, սա անցնող 30-40 տարիներուն: Կ՛ուզէի զգուշացնել զանոնք կրակի հետ խաղալէ: Չէի կրնար վստահիլ սակայն, ո՛եւէ մէկուն անկեղծութեան: Կրնայի մատնուիլ: Ուստի մնացած եմ լո՜ւռ, եւ զո՛ւսպ …»:
– «Օր մը, կրնամ ես մահանալ յանկարծ: Եւ կրնան իմ յուշերս ալ անհետանալ: Բայց կ՛ուզեմ, որ կարեւոր այդ Գաղտնիքը փոխանցուի՝ կուսակցական պատասխանատու քանի մը ղեկավարներուն: Թերեւս անոնցմէ մէ՛կը, կամ միւ՛սը սթափի-զգաստանա՛յ, եւ սթափեցնէ իր ընկերները: Ըսի թէ՝ կա՛յ հրէական ծրագիր մը, որ յղացուած է 1930-ական թուականներուն: Ատեն մը անտեսուեցաւ այս ծրագիրը: 1947թ.-ին կրկին արծարծուեցաւ եւ այս անգամ հետապնդուեցաւ անոր գործադրութիւնը: Այս ծրագրին համաձայն, համաթրքական ո՛յժ մը պիտի ստեղծուի Մերձաւոր Արեւելքի սահմաններուն մեջ՝ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միացումով, եւ Իրանի (Պարսկաստանի) գործակցութեամբ. հակադրուելու համար արաբական հսկայ աշխարհին, սանձելու համար արաբական շարժումը դէպի Իսրայել: Փանթուրանիզմի ծրագի՛րն է, որ պիտի իրագործուի: Կը սպասուի դէպքերու զարգացումին: Եւ հեռու չէ այն օրը, որ պիտի գործադրուի այս ծրագիրը:
Բայց անոր իրագործման ճամբուն վրայ մեծ արգելք մըն է Հայաստանի գոյութիւնը: Խա՛ղ մը պիտի խաղցուի իր գլխուն – Հայութեա՛ն գլխուն, որպես զի մէջտեղէն վերցնեն զինքը… Մօտ ապագային Ռուսիոյ մէջ պիտի պատահին քաղաքական վերիվայրումներ, պիտի կատարուին հիմնական փոփոխութիւններ: Պետական սիսթեմը պիտի փոխուի եւ նո՛ր մարդիկ պիտի գան մէջտեղ:
Հայաստանի մէջ ալ պիտի կատարուին այդ փոփոխութիւնները, եւ նոր դէմքեր – մանաւանդ երիտասարդութի՛ւնը – անկախութիւն պիտի պահանջեն: Եւ պիտի առաջարկեն անջատուի՛լ Ռուսիայէն, ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն դառնալու համար: Ընդդիմացողներ պիտի ըլլան անշուշտ, աւելի տարեց մարդիկ եւ պետական պատասխանատու անձեր, որոնք թոյլ պիտի չտա՛ն, որ Հայերը Ռուսիաէն անջատուին: Անկախութիւն պահանջողներուն ձայնը երթալով պիտի զօրանա՛յ: Եւ դուրսէն – արտասահմանէն կարգ մը պետութիւններ պիտի օգ-նեն՝ գաղտնաբար: Հայերը իրար պիտի իյնան, եւ բաւական արիւ՜ն պիտի հոսի… Բայց վերջապէս, անկախութեան կողմնակիցները պիտի յաջողին երկրին ղեկը ձեռքն առնել եւ անջատուիլ Ռուսիայէն: Պիտի դառնան ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն: Բայց այս Անկախութիւնը, իրենց վե՛րջը պիտի բերէ: Անկախ Հայաստան հողային հարց պիտի ունենայ Ատրպեյճանի եւ Թուրքիոյ հետ: Ատրպեյճան եւ Թուրքիա միասնաբար պիտի խեղդեն Հայաստանը… Ահա՛, այսպէ՛ս պիտի վերջանայ Հայաստանի եւ Հայութեան հարցը, եւ պատմութեան պիտի անցնի այլեւս, վերջնականապես…»:
– «Սակայն, ո՛րքան էլ մեզի պարտադրուա՛ծ ըլլայ ենթարկուիլ մութ անկիւններէն եկած հրահանգներուն, որոնք կործանարար են մեր Ազգին եւ Հայրենիքին համար. բայց մեր Հավաքակա՛ն Ընդդիմութիւնը կրնա՛յ ունենալ իր բարերար դերը, եւ տալ արդիւ՛նքը… Դուրսէն պիտի գրգռեն մեզ, որ ռուսերուն դե՛մ ելլենք: Պետք չէ խաբուինք, եւ իյնանք թակարդը: Մեր պետական, նաեւ կուսակցական ղեկավարները պէտք է շատ խոհեմ եւ զգուշաւոր ըլլան, չտարուելու համար դուրսէն եկած ամէն հրահանգներուն, որոնք կրնան աղետաբեր ըլլալ մեր ազգին համար: Այս դաւը նիւթուած է յատկապէս՝ Մեծ Եղեռնէն վերապրո՛ղ Հայերուն դեմ, զանոնք ալ բնաջնջելու նպատակով. որպէս զի դադրին պոռալէ եւ հրապարակը աղմկելէ՝ Հայկական Դատին անունով: Եւ որպէս զի Թուրքիոյ ազդեցութեան գօտին աւելի ծաւալի եւ զօրանայ՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներու մէջ…»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test