Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ անցկացրեց իր յոթերորդ հերթական համաժողովը, որի շրջանակում պետք է ընտրվեին կուսակցության վարչության նոր անդամները։
Ընդհանուր առմամբ առաջադրվել էր 42 թեկնածու, որոնցից ընտրվելու էին 20-ը։ Երեկ 12-ից մեկնարկած ընտրությունների արդյունքները մինչ այս պահը դեռևս ամփոփված և հրապարակված չեն։
Չնայած դրան, վարչության որոշ թեկնածուներ արդեն սկսել են շնորհավորանքներ ստանալ ու շնորհակալություն հայտնել իրենց վստահություն հայտնած պատվիրակներին, այն դեպքում, երբ արդյունքների պաշտոնական ամփոփում դեռևս չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի ներսից դժգոհություններ է ստացել ընտրության արդյունքների վերաբերյալ:
Օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, էլեկտրոնային հաշվարկի և իրական քվեաթերթիկների թվի միջև կարծես թե տարբերություն է հայտնաբերվել։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՔՊ-ն երեկ ուշ գիշեր ArmLur.am-ի հրապարակումից հետո հայտարարեց ձեռքով հաշվարկ սկսելու մասին՝ փորձելով այն ներկայացնել որպես թվային սխալներից խուսափելու քայլ:
Արդյունքում, քվեաթերթիկների ձեռքով հաշվարկը մեկնարկել է դեռ գիշերվանից և շարունակվում է մինչ այս պահը: Հանրային տիրույթում հայտնված կադրերը ցույց են տալիս՝ մարդիկ ձեռքով դասավորում են քվեաթերթիկները, բայց մինչ այս պահը կուսակցությունը չի հրապարակել անգամ ամենահիմնական տվյալները՝ ի վերջո քանի՞ պատվիրակ է մասնակցել քվեարկությանը (տարբեր լուրերով 880 պատիրակ է մասնակցել):
Էլ չասած, որ քվեաթերթիկների հաշվարկի մեկնարկից ավելի քան 24 ժամ անց չկան տվյալներ, թե ինչպես են բաշխվել նրանց ձայները և արդյո՞ք հայտնաբերվել են քվեատուփերում ճիշտ այնքան քվեաթերթիկներ, որքան մասնակից պատվիրակների թիվն է: Այս հարցերի պատասխանները չկան մինչ օրս: Այս ամենը նոր հարցականի տակ է դնում իշխող կուսակցության ներքին կառավարման արդյունավետությունը։
Եթե անգամ թիմի ներսում անցկացվող ընտրությունները ՔՊ-ն ի վիճակի չէ կազմակերպել թափանցիկ և վստահելի ձևով, ապա ինչպե՞ս կարող է նույն կուսակցությունը հավաստիացնել հանրությանը, որ ավելի լայնածավալ պետական ընտրությունները կանցկացնի արդար ու օրինական։ Սա լուրջ մարտահրավեր է:
ՔՊ-ից մեզ հորդորում են սպասել մինչև հաշվարկի ավարտը:
Սոնա Գրիգորյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test