Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը բաց է Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար և ակնկալում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ այս ուղղությամբ․ Պեսկով tert.am tert.am

time
Պուտինը բաց է Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար և ակնկալում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ այս ուղղությամբ․ Պեսկով

Պուտինը բաց է Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար և ակնկալում է շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ այս ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ որ Լոնդոնում Թրամփին, հավանաբար, շատ են ասել Ռուսաստանին ճնշելու ծրագրերի մասին։

«Սա այն բանը չէ, որը կնպաստի կարգավորմանը։ Պուտինը գնահատում է Թրամփի հետ ձևավորված կառուցողական հարաբերությունները և ամենահրատապ հարցերը բացահայտ քննարկելու հնարավորությունը»,- ավելացրել է Պեսկովը։

Նշենք, որ Թրամփը կրկին խոսել է Պուտինից իր հիասթափության մասին և նշել, որ կիջեցնի նավթի գները՝ Ուկրաինայում պատերազմը «ավտոմատ կերպով» դադարեցնելու համար

«Եթե գները մի փոքր էլ իջնեն, դա կկանգնեցնի պատերազմը։ Ռուսաստանը պարտվում է՝ շաբաթական սպանելով 5,000-ից ավելի մարդ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test