Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը «ռուսական հե՞տք է բացահայտում» 1in.am 1in.am

time
Ալիևը «ռուսական հե՞տք է բացահայտում»

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Caspian Logistics Solutions ընկերության սեփականատեր, SOCAR –ի նախկին գլխավոր մենեջեր Ադնան Ահմեդզադեն:

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների տեղեկացվածությամբ, նա ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից, Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամսվա ժամկետով կալանքը:

Իշխանամերձ haqqin.az-ի տեղեկություններով, Ադնան Ահմեդզադեի գլխավորած ընկերությունն զբաղվում է երկաթուղային, ծովային և ավտոմոբիլային բեռնափոխադրումներով:

Ըստ նույն աղբյուրի, Ահմեդզադեն ձերբակալվել է «2025 թվականի հուլիսին ադրբեջանական նավթի աղտոտման գործի հետաքննության շրջանակներում»: Նա կասկածվում է Բաքվի նավթային թերմինալ «օրգանական քլորիդներով աղտոտված լցանավային նավթ ներկրելու մեջ»:

Օգոստոսին հայտնի է դարձել, որ եվրոպական մի քանի երկրների նավթավերամշակման գործարաններ հրաժարվել են ադրբեջանական նավթ գնել՝ հիմնավորելով, որ հումքը վարակված է օրգանական քլորիդներով:

Այդ կապակցությամբ Բաքվի մի քանի լրատվամիջոցներ կասկած են հայտնել, որ «Բաքու-Ջեյհան նավթամուղի դեմ դիվերսիա է կատարվել, որ կարող էր ծրագրել Ռուսաստանը»: Ահմեդզադեն, ինչպես հասկացվում է, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից կասկածվում է Բաքվի թերմինալ քլորիդներով «վարակված» նավթ ներկրելու և այդպիսով Բաքու-Ջեյհան խողովակաշարն աղտոտելու մեջ:

Կասպից ծովը փակ ավազան է, նավագնացություն իրականացվում է ափամերձ երկրների միջև: Ահմեդզադեի կալանավորման մասին տեղեկատվության նախօրեին ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Ղազախստանը վերսկսել է Բաքու-Ջեյհան խողովակաշարով նավթի արտահանումը:

Ո՞ր երկրից է Ահմեդզադեն քլորիդներով աղտոտված նավթ ներկրել: Ալիևը «ռուսական հե՞տք է հայտնաբերում»: Առհասարակ կասկածելի է, թե որքանո՞վ է իրական այդ գործը, քանի որ Բաքվի նավթային թերմինալը կառավարում է բրիտանական BP-ն, որ վերահսկում է նաև հումքի որակը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test