Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իմ  պորտֆելի ուղղություններից մեկը հենց հաշտեցումն է. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար aravot.am aravot.am

time
Իմ  պորտֆելի ուղղություններից մեկը հենց հաշտեցումն է. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին լրագրողները հարց ուղղեցին՝ գալիս է Բաքվից, այցելել է Աղդամ, հանդիպել է Ալիեւի հետ, արդյոք անդրադարձ եղե՞լ է փախստականների՝ Արցախ վերադառնալու հարցին: Մարթա Կոսն ասաց, որ փախստականների՝ Արցախ վերադառնալու հարցը չի քննարկվել, բայց այդ թեմայով խոսել է ՀՀ կառավարության հետ:

«Հարցը՝ ինչպես շարունակել ապրել պատերազմից հետո, շատ կարեւոր է, որով ես նաեւ զբաղվում եմ: Իմ պորտֆելի ուղղություններից մեկը հենց հաշտեցումն է, դա հնարավոր է եղել Ֆրանսիայի, Գերմանիայի միջեւ, ինչը չի արվել դեռեւս այն երկրներում, որոնք իմ պորտֆելում են, եւ Արեւմտյան Բալկաններում: Սա ընթացիկ գործընթաց է, բայց հաշտեցումը կարող է լինել ներսից, այն չի կարող պարտադրվել դրսից: Փախստականներին օգնելն իրենց ճակատագիրը հաղթահարելու գործում՝ ամենակարեւոր գործողությունն է, որը կարող ենք իրականացնել եւ անել ապագայի համար»,- ասաց Մարթա Կոսը:

Մանրամասն՝ տեսանյութում

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test