Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձեր են հղել sputnik sputnik

time
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձեր են հղել
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձեր են հղել։
«Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան»,–նշել է Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ ցավոք, հայ ժողովուրդ իր Անկախության տոնը դիմավորում է պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում։
«Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան»,–հայտարարել է նա ու հավելել, որ չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test