Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ովքե՞ր են անցել ՔՊ վարչությունում, ո՞ւմ օգտին եւ ո՞ւմ դեմ էին եղել սխալ ձայները hraparak.am hraparak.am

time
Ո՞վքեր են անցել ՔՊ վարչությունում, ո՞ւմ օգտին եւ ո՞ւմ դեմ էին եղել սխալ ձայները

ՔՊ-ական խմբակը ինչպես հայտնի է , այս անգամ էլ չկարողացավ վարչության նորմալ ընտրություններ անցկացնել ։Մեր աղբյուրները շարունակում են պնդել,որ էլեկտրոնային հաշվարկի վերջնափուլում ձայներն անհասկանալի ավել են եղել, քան ընտրողների քանակը: Որ ընտրությունը հարթ չի անցել, այդ մասին է վկայում ՔՊ պաշտոնական հայտարարությունը, որ էլեկտրոնային հաշվարկից հետո նաեւ մեխանիկական հաշվարկի որոշում է կայացվել, այսինքն ձեռքով են հաշվելու, ապա վերջնական տվյալներ հաղորդեն:

Բայց իշխանականները սովորության համաձայն փորձում են մախաթը պարկի մեջ պահել, եւ օգտվելով մեր մի վրիպակից՝ քողարկել իրենց խնդիրը: «ՔՊ-ն խոստովանեց, որ կեղծիք է թույլ տվել» լուրում ի թիվս այլնի գրել ենք, որ մեխանիկական հաշվարկից զատ կեղծիքի մասին վկայող փաստ է նաեւ այն, որ ըստ ՔՊ հայտարարության` Փաշինյանը 758 ձայն է ստացել, իսկ օնլայն տվյալներով 826, մինչդեռ առաջին տվյալը վարչության նախագահի ընտրության, երկրորդը ընդհանուր քվեն է: Մենք ընդունում ենք մեր վրիպակը,բայց դրանից իրավիճակը չի փոխվում եւ մեխանիկական հաշվարկը արդեն ապացույց է, որ թիմի ներսում չեն վստահում ութ հարյուր հոգանոց ընտրության էլեկտրոնային, ինչպես դուք եք ասում՝ ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ կատարվածին եւ մեխանիկական հաշվարկի որոշում է կայացվել ու նախնական արդյունքները ժամ առ ժամ փոխվում են, օրինակ ավելացել է Տիգրան Ավինյանի ձայները, ինչը որոշիչ է դարձել եւ նախնական պատկերով նա եւս անցնում է, 408-ից նրա ձայները ավելացել են 422-ի, հաշվարկը որոշիչ է եղել նաեւ Արմեն Խաչատրյանի հարցում, նրա ոչ անցողիկ 407 ձայնը դարձել է անցողիկ 420, ակնհայտ է, որ փորձել են նրանց փոխարեն Արեն Մկրտչյանին եւ կանանց անցկացնել, իսկ հաշվարկից հետո պատկերը փոխվել է, ըստ ՔՊ -ի սահմանած կարգի, որ ամեն չորրորդը պետք է կին լինի վարչության ցանկում, մեր նախնական հաղորդած ցանկից դուրս են մնում Արեն Մկրտչյանը, Անահիտ Ավանեսյանն ու Տաթեւ Գասպարյանը, անցնում են Ավինյանն ու Խաչատրյանը, հնարավոր է նաեւ` Սասուն Միքայելյանը:

1 Նիկոլ Փաշինյան 826

2 Գևորգ Պապոյան 707

3 Վահագն Ալեքսանյան 688

4 Սուրեն Պապիկյան 665

5 Հակոբ Կոնջորյան 648

6 Արայիկ Հարությունյան 625

7 Ռուբեն Ռուբինյան 606

8 Արսեն Թորոսյան 596

9 Ռոմանոս Մելիքյան 567

10 Դավիթ Խուդաթյան 562

11 Ալեն Սիմոնյան 527

12 Ալխաս Ղազարյան 513

13 Արուս Ջուլհակյան 439

14 Վիլեն Գաբրիելյան 435

15 Հասմիկ Հակոբյան 434

16 Գնել Սանոսյան 432

17 Տիգրան Ավինյան 422

18 Արմեն Խաչատրայն 420

19 Նազելի Բաղդասարյան 416

20 Արուս Մանավազյան 405

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test