Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կրակոցներ՝ Աջափնյակում․ հայտնաբերվել են մեծ քանակի պարկուճներ 1in.am 1in.am

time
Կրակոցներ՝ Աջափնյակում․ հայտնաբերվել են մեծ քանակի պարկուճներ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կա՞ն տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները հստակ տեղեկություններ ունեն դեպքի վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակվում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test