Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«ՀՀ-ի հետ գործընկեր լինելը նաև պատասխանատվություն է։ Մենք Հայաստանին օգնում ենք․ դա միայն թղթի վրա չէ»․ Մարթա Կոս aravot.am aravot.am

time
«ՀՀ-ի հետ գործընկեր լինելը նաև պատասխանատվություն է։ Մենք Հայաստանին օգնում ենք․ դա միայն թղթի վրա չէ»․ Մարթա Կոս

«Մենք ունենք շատ դրական մոտեցում և կարծիք խաղաղության այս համաձայնությունների վերաբերյալ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Կարող եմ ասել՝ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայված է ձեր կառավարության խնդրանքով, և մենք ուրախ էինք և ուրախ ենք, որ կարողացանք օգտակար լինել այն ոլորտում, որտեղ կառավարությունն ուներ օգնության կարիք։ Դիտորդական առաքելությունը միանգամայն քաղաքացիական առաքելություն է, և չզինված անձինք են։ Մենք չենք կարող որևէ փոփոխության ենթարկել դիտորդական առաքելության ձևաչափը, բայց դա պետք է քննարկվի ՀՀ կառավարության ու ԵՄ-ի միջև։ Սա երկու կողմերի ձեռքերում է»,-Aravot.am-ի հարցին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ձևաչափի փոփոխության կամ դրա դուրս բերման հարց քննարկվե՞լ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վաշինգտոնում համաձայնեցված և նախաստորագրված փաստաթղթում կա դրույթ՝ ըստ որի՝ «կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի», Aravot.am-ի և հայաստանյան 4 լրատվամիջոցների հետ համատեղ հարցազրույցում այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Մեր այն դիտարկմանը՝ հայ հասարակությունը շատ զգայուն է անվտանգությանը վերաբերող հարցերին և ԵՄ դիտորդական առաքելությունը ինչ-որ առումով դիտարկում է որպես անվտանգության երաշխիքներից, ԵՄ հանձնակատարն այսպես արձագանքեց․ «Իհարկե, տեսնում ենք դրական արդյունքներ։ Այդ ամբողջ գործընթացի մասին ես կասեի, որ վստահության ամրապնդման տարրեր է դա պարունակում։ Վերադառնալով Եվրամիության պատմությանը՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև թշնամական բախումներ էին, կամ պատմությանը վերադառնալով՝ տեսնում ենք, թե ինչ են գերմանացիներն արել մեր նկատմամբ՝ Սլովենիայում։ Ինչ-որ պահից անհրաժեշտ եղավ կարողությունների զարգացման մեխանիզմների, և ԵՄ դիտորդական առաքելությունը հենց այդ նպատակն է հետապնդում։ Լավ է, որ դուք ստանում եք եվրոպական վստահությունը, և մեծ պատիվ եմ համարում այն փաստը, որ ՀՀ-ն վստահում է Եվրամիությանը։ Միասին մենք կարող ենք հասնել ավելի մեծ արդյունքների։ ՀՀ-ի հետ գործընկեր լինելը նաև պատասխանատվություն է։ Մենք ձեզ օգնում ենք․ դա միայն թղթի վրա չէ, աջակցում ենք, որովհետև ձեր դիմումն ենք տեսնում դրա ուղղությամբ։ Պատրաստ ենք ապագայի առումով նույնպես աջակից լինել։ Բոլոր երկրների հետ հարաբերություններում մեզ համար վստահությունը խիստ կարևոր է»։

Ամբողջական հարցազրույցի տեսանյութը՝ քիչ անց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test