ՔՊ վարչության ընտրությունը նախորդի պես այս անգամ էլ կարծես թե հարթ չի անցել եւ կեղծիք է տեղի ունեցել. մեր տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ ընտրական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել, մինչդեռ իրականում 880 պատվիրակ է գրանցվել։
Իհարկե, ՔՊ-ն սրան կտա տեխնիկական խոտան անվանումը, ասելով, որ հաշվարկը օնլայն է իրականացվում, սակայն դա իրավիճակը չի փրկում։ Շուրջ երկու ժամ է՝ ՔՊ-ից տվյալներ չեն հաղորդում, պատգամավորներն էլ ընդհատակ են անցել։
ՀԳ․ Լուրը պատրաստ էր, երբ ՔՊ-ից պաշտոնապես հայտնեցին․
«ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»։
Սա եւս վկայում է, որ էլեկտրոնային հաշվարկը արժանահավատ չէ ՔՊ-ական մեծամասնության համար։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test