Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում իշխանության յուրացման համար կալանավորված ռուսաստանաբնակ միլիադրատեր Սամվել Կարապետյանի որդու և եղբոր որդու հայտարարություններին, թե ծրագիր են առաջարկում, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, աշխատատեղեր կբացվեն և այլն, և այլն:
Ըստ Չախոյանի՝ ռուս միլիարդատիրոջ «դեղնակտուցները» մի ՀԷՑ չէին կարողանում կառավարել, հիմա մի ամբողջ երկիր են ուզում կառավարել։
«Դուք միշտ կմնաք ձեր «պախան»-ի 32 տարվա տղեն. դա ձեր ամենամեծ ձեռքբերումն է էս կյանքում։ Փողը հանենք՝ ձեզնից բան չի մնա»,- կարծիք է հայտնել նա:
Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, որոշ ժամանակ առաջ Ս. Կարապետյանի պաշտպանության համար նախաձեռնված հանրահավաքում հայտարարել էր, թե «մեր ձևով» արտահայտությունը «ազատության սլոգան է»:
Սարգիս Կարապետյանը դրանից հետո ևս մեկ անգամ հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ բազմաթիվ լրագրողների մոտ ընդամենը մեկ լրագրողի բարձրաձայն ասել էր, թե կարող է բացառիկ բան ասել նրան:
«Մի հատ սենսացիոն բան կարամ ասեմ, բայց մենակ ձեզ՝ արդարությունը վերջում հաղթելու ա»,- ասել էր միլիարդատերի որդին:
Նրա այս հայտարարությունը համացանցում դարձել էր քննարկման և մեմերի առարկա:
Ավելի վաղ Սարգիս Կարապետյանը տեսաուղերձներից մեկում հայտարարել էր, թե «32 տարի իր հոր տղեն է, և երբեք այսպես հպարտ չի եղել»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test