Ցավոք, վերջին ամիսները ցույց տվին, և դա հանրության համար շոկային բացահայտում էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկը հակված չէ նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթաց, որը պետք է նախաձեռներ՝ իր նախընտրական խոստումների համաձայն։ Վերջին չորս տարվա մեջ նրանք չեն նախաձեռնել և չեն պատրաստվում նախաձեռնել դա, ավելին՝ չեն պատրաստվում միանալ նման որևիցե այլ նախաձեռնության, այս դեպքում խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության՝ իմպիչմենթի նախաձեռնության մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք հայտնեց «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը։
«Նիկոլ Փաշինյանից օր առաջ, ժամ առաջ ազատվելու ցանկություն ունեցող մարդկանց նպատակն ինչ-որ խմբակցության անվանարկելը, ներքաղաքական ինտրիգների հյուսումն ու մասնակցություն չէ, ինչպես դա հաճախ փորձ է արվում ներկայացնել։ Փաշինյանին հեռացնելու համար գոյություն ունի ընդամենը մեկ տարբերակ՝ անվստահության գործընթաց։ Այդ իսկ պատճառով «Պատիվ ունեմ» խմբակցությունը տակտիկական փոփոխություն արեց։ Առաջին կետում խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ստեղծումն էր, որն, ըստ էության, տեղի չունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ակտիվ ջանքերով և Ռոբերտ Քոչարյանի հորդորների արդյունքում»,- ասաց հանրային գործիչը։
«Երկրորդ քայլը պետք է լիներ արտախորհրդարանական ուժերի համախմբումը և ընդհանուր, համահայկական, համազգային, միասնական ճակատի ստեղծումը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այդ համահայկական միասնական ընդդիմադիր ճակատի արդյունքում արդեն պետք է ձևավորվեր հենց այն փողոցը, որը հավատ կներշնչեր սովորական մարդկանց, որ դուրս գայինք փողոց և մասնակցեինք այդ միջոցառումներին։ Այդ գործընթացը «Հայաստան» խմբակցության պատգամավորների տարօրինակ արդարացումներով և անբացատրելի մղումներով տեղի չունեցավ, դրա համար հիմա խորհրդարանական գործընթացներին արտախորհրդարանական ընդդիմության ներգրավման փորձին ենք ականատես լինում։ Այն կարող է հաջողվել, քանի որ արտախորհրդարանական ուժերը բազմիցս դժգոհել ու պահանջել են, որ իմպիչմենթ արվի»,- նշեց Նարեկ Մալյանը։
Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ իմպիչմենթի գործընթացը մեկնարկել է հունիսին, երբ տեղի է ունեցել առաջադրում․ «Իմպիչմենթը չի ենթադրում խմբակցության դիրքորոշում։ Խմբակցության հայտարարության ներքո թաքնվում են այն պատգամավորները, որոնք խուսափում են անձնական դիրքորոշում հայտնելուց։ «Հայաստան» դաշինքի 28 պատգամավորներն անհատապես դիրքավորվել են իմպիչմենթի դեմ։ Ո՞վ է ասում, որ փողոց, հանրային միջոցառումներ պետք չեն։ Իմպիչմենթն առանց հանրային ճնշման չի կարող հաջողության հասնել։ Եվ հակառակը, հանրային ճնշումն առանց իմպիչմենթի վերջաբանի՝ առոչինչ է»:
«Ընդդիմությունն այս պահին առաջարկ չունի հանրությանը՝ բացի իմպիչմենթից։ Առանց առաջարկի՝ մարդիկ ինչի՞ շուրջ հավաքվեն։ Վերջին հինգ տարում հրաժարականի պահանջի էժան ստով մարդկանց հանեցին փողոց, բայց հրաժարական չեղավ։ Հիմա այլ բան է պետք անել, քանի որ չես կարող ամեն անգամ նույն բանն անել ու տարբեր արդյունքներ ստանալ։ Ի՞նչ երաշխիք, որ մի քանի անգամ փողոց մսխած մարդիկ դարձյալ չեն մսխի նոր փողոցը։ Նիկոլն արդեն խաբում է ժողովրդին, և եթե ընդդիմությունն էլ է խաբում, ի՞նչ տարբերություն։ Նրանք չորս տարի ժամանակ ունեին՝ անվստահություն սկսելու, բայց խաբեցին։ Հանրությունը մինչև կոկորդը հոգնել է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր կոչվող քաղաքական առևտրականների ստերից։ Այն, ինչ նրանք խոստացել են և մանդատով պարտավոր են անել, չեն անում։ Դուք մանդատը վերցրել եք միայն ժամանակին աշխատավարձ ստանալու համա՞ր։ Խնդիրն այն է, որ և՛ 2021-ին են խաբել, և՛ հիմա են ուզում խաբել ու նորից անցնել խորհրդարան»,- ամփոփեց Նարեկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test