Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ից հեռացածներն այն մարդիկ էին, ովքեր գիտակցեցին, որ փողն ու պաշտոնը հայրենիք չեն փոխարինում hraparak.am hraparak.am

time
ՔՊ-ից հեռացածներն այն մարդիկ էին, ովքեր գիտակցեցին, որ փողն ու պաշտոնը հայրենիք չեն փոխարինում

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը նախընտրել է հարցազրույց ունենալ «հարգարժան» Պետրոս Ղազարյանի հետ, քանի որ վերջինս հաղորդում է վարում հանրայինում, իսկ հանրայինը, անվանումով պամայնավորված, պատկանում է ժողովրդին, ինքն էլ ժողովրդի մի մասնիկն է: Ու այդ պատճառով էլ հրաժարվել է այլ հեռուստաընկերությունների հրավերն ընդունելուց: Ասեմ, որ Արամ քահանայի խոսքի կառուցվածքը տրամաբանական էր: Ավելի ճիշտ՝ կլիներ այդպիսին, եթե հանրայինն իսկապես պատկաներ ժողովրդին և ոչ թե գործող իշխանությանը: Ընդ որում, նշանակություն չունի, թե ով է իշխանության գլուխ՝ նախկին մերժված Սերժը, կամ նրա նախորդը, թե Նիկոլը: Ուղղակի Նիկոլի օրոք այն պատկանում է ոչ թե ընդհանրապես իշխանությանը, այլ անձամբ իրեն: Զարմանալի է, որ գրագետ քահանան այդ բանը չի գիտակցում: Կամ էլ գիտակցում է, սակայն, քանի որ հյուր է գնացել, իրեն պահում է հյուրի նման՝ գեղեցիկ խոսքերով պատվելով տանտիրոջ աշխատողին:

Ինչ մնում է հայաստանյան հասարակության գիտակից հատվածին, ապա այդքանը բավարար էր, որպեսզի դրա շրջանում օբյեկտիվ պատկերացում կազմվի տեր հոր մասին: Ով կա՛մ նոր է իջել լուսնից, կա՛մ էլ իրեն պատկերացնում է ամուսնացյալ այն քահանաներից մեկը, ում ՀՀ «մեծարգո վարչապետը» ցանկանում է կարգել հայության մեծ մասի հովվապետ: Դրանից դեպի նիկոլականի վերածվելն ընդամենը մեկ քայլ է, թե ինքը, ինչպես հասկացվեց, համաձայն չէ դրան: Այնուամենայնիվ, Արամ քահանան հոգեբանորեն պատրաստ է կատարելու այդ քայլը: Հատկապես, իր ասելով, տեսնում է, որ իր նման մեկն, ասենք, կարող է հոգեբանորեն սպանվել եկեղեցում: Զարմանալի է, որ գրագետ այդ անձնավորությունը՝ կարծում եմ, որ քահանան չի կարող չլինել գրագետ, չի տեսնում, որ մարդուն թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն սպանում է այն իշխանությունը, որին ինքն աջակցում է իր քայլերով:

Մի քանի րոպե նրան լսելով՝ պատկերացրի, որ ստուդիայում «հարգարժան» Պետրոսի դիմաց նստած է ոչ թե Արամ քահանան, այլ ռուս վիպասան, փիլիսոփա, մանկավարժ (և այլն, և այլն) Լև Տոլստոյը: Ով այն աստիճանի խնդիրներ ունեցավ Ուղղափառ ռուս եկեղեցու ղեկավարության հետ, որ չցանկացավ, որ իր մահից հետո ռուսական եկեղեցին կազմակերպի իր հոգեհանգստյան արարողությունը: Ու դա կատարվեց հայոց եկեղեցում հայ հոգևորականների կողմից: Ինչևէ, այդ տեսիլքն արագ անհետացավ, ու հանրայինի ստուդիայում կրկին «հայտնվեց» Արամ քահանան: Ով բացել էր ընդդեմ իր ղեկավարության բողոքի տոպրակն ու մտահոգությունը դեմքին դաջված Պետրոսին ներկայացնում էր այն: Ու այդ պահին էլ հիշեցի «Կենտրոն»-ում հաղորդում վարող Պետրոսին, ով կերպարանափոխվում էր՝ կախված այն հանգամանքից, թե քաղաքական որ ուժից էր իր հյուրը: Կամ ինչպիսի վերաբերմունք ուներ այդ ուժի նկատմամբ իր գործատուն: Ի դեպ, դրանից հետո շատ հազվադեպ եմ նայել վերջինիս հաղորդաշարերը՝ որտեղ էլ դրանք վարեր:

Չեմ կարող մեկ-երկու խոսք էլ չասել «հարգարժան» Պետրոս Ղազարյանի այսօրվա իրական գործատու «մեծարգո վարչապետի» մասին: Ով այսօր գեբելսյան գրչին արժանի ելույթ է ունեցել ՔՊ համագումարում: Ընդամենը մեջբերեմ մեկ հատված. «Բայց հարգելի կուսակցական ընկերներ, դժվար է անգամ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել։ Ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, տառապանքն ու ցնցումը։ Ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով։ Ձեզ եւ ձեր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը կիրառում էին և կիրառում են»։

Կարդալով այս տողերը «hraparak.am»-ում՝ հիշեցի 2018-ի ապրիլյան իրադարձությունները: Երբ դատարկ դագաղներ էին դրվում հանրապետականների բնակարանների առջև, երբ Էդուարդ Շարմազանովի դեռատի աղջիկն էր ենթարկվում հոգեբանական բռնության (կամ նիկոլենց նախընտրելի բառով ասած՝ բուլինգի), երբ 10 դրամանոց մետաղադրամներով ՀՀ երրորդ նախագահի համար գումար էին հավաքում քաղհասարակության ներկայացուցիչները: Ովքեր այսօր չեն տեսնում երկրում տիրող անարդարությունն ու կատարվող ապօրինությունները: Էլ չասած հանրապետականների և այլ նախկինների «ընտանիքների անդամների հասցեին սպառնալիքների ու հայհոյանքների, ստի ու զրպարտության, կեղծ լուրերի ու հարձակումների» մասին: Եվ այդ ամենը այն գործիքակազմն է, որ 2018-ին կիրառվել են նիկոլականների կողմից: Ու, ինչպես երևում է, կիրառվելու են այնքան ժամանակ, որքան ինքը կմնա պաշտոնին: Ինչ մնում է ՔՊ-ից հեռացածներին, ապա կյանքը ցույց տվեց, որ դրանք այն մարդիկ էին, ովքեր գիտակցեցին, որ փողն ու պաշտոնը հայրենիք չեն փոխարինում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test