Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայ–թուրքական սահմանի բացումը կնվազեցնի ՀՀ որոշ ճյուղերի մրցունակությունը. Գևորգ Պապոյան sputnik sputnik

time
Հայ–թուրքական սահմանի բացումը կնվազեցնի ՀՀ որոշ ճյուղերի մրցունակությունը. Գևորգ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ կշահի, սակայն որոշ ճյուղերի հետ կապված մրցունակության խնդիր կառաջանա։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա վստահեցրեց, որ ՀՀ տնտեսության ներուժն ընդլայնվելու է։
«Որոշակի ճյուղերի հետ կապված կարող է մրցունակության խնդիր առաջանալ, սակայն կառավարությունը լուծումներ ունի։ Առաջինը՝ կառավարությունն աջակցող միջոցառումներ կձեռնարկի, մի կողմից՝ կարճաժամկետ՝ նրանց մրցունակությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ երկարաժամկետում վերափոխման համար։ Եթե X գործով զբաղվելն այս պահին շահեկան է, մյուս պարագայում Y-ն է ձեռք տալիս, ապա պետք է տեղափոխվել Y-ի, հատկապես, եթե Y-ն ավելի շահեկան է։ Այսինքն՝ պետք է լինի տրանսֆորմացիա, ինչը բոլորի համար չէ, որ հեշտ կարող է լինել, որովհետև պետք են տեխնոլոգիաներ, գիտելիքներ և այլն»,– ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսական մի շարք առավելություններ կտա, օրինակ` ՀՀ-ում չարտադրվող և ներկրվող ապրանքների գները կնվազեն։
«Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Թուրքիայի` Միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն ունենալը»,– ասաց նա։
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` այդ նավահանգիստների հասանելիության բացակայությունն էականորեն նպաստել է ՀՀ ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը և ՀՀ-ից արտահանվող ապրանքների մրցունակության անկմանը։
Ապաշրջափակումից հետո ՀՀ–ի ո՞ր ոլորտները կդառնան խոցելի. ինչպես խուսափել վատ սցենարներից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test