Երրորդ Հանրապետությունը մեր Հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից թերևս առաջինը կուզեր նշել խաղաղությունը:
«Նոր Կտակարանում ասվում է․ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»: Այսինքն՝ նկատի ունեմ Երրորդ Հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց նաև․ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»»,- ասաց վարչապետը:
Վարչապետն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք հռչակելու հայտարարությանը:
«Ըստ էության, այո՛, կուսակցության հռչակագրում արձանագրվում է Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես ռազմավարական անելիք: Իմ կարծիքով՝ Չորրորդ Հանրապետությունը արդեն հաստատված է: Ե՞րբ է հաստատվել և ինչպե՞ս:
Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Չորրորդ Հանրապետությունը հաստատված է Ալմա Աթայի հռչակագրով, հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով, և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս»:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինչն է «նոր գինին», որ պետք է լինի «նոր տիկերի» մեջ:
«Ես ուզում եմ ընդգծել ԵՄ-ին անդամագրվելուն ուղղված քայլերի ակտիվացումը: Ըստ էության, այդ ամեն ինչի առանցքում խաղաղությունն ու նոր քաղաքական բովանդակությունն է, որ ձևակերպված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության մեջ: Էլի եմ ասում՝ Չորրորդ Հանրապետությունն արդեն ստեղծված է, կա: Մենք այսօր բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա: Եվ մեր առաջիկա անելիքներն ուզում ենք ձևակերպել այնպես, որ այդ փաստը դառնա նաև ձևակերպված իրականություն:
Չորրորդ Հանրապետության հեղինակը ՀՀ ժողովուրդն է: Դա մենք չենք հեղինակել: Բացարձակապես: Մենք Չորրորդ Հանրապետությունը ձևակերպողներն ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test