Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես հետ վերադարձնել Արթուր Հովհաննիսյանի միջից դուրս եկած հրեշին hraparak.am hraparak.am

time
Ինչպես հետ վերադարձնել Արթուր Հովհաննիսյանի միջից դուրս եկած հրեշին

Թերեւս իշխանությունը ու մեկ էլ մեծ հարստությունն է, որ կարող են մարդու միջից հանել երկար տարիներ թաքնված հրեշին, այն հրեշին, որ առանց այդ իշխանության եւ հարստության չէր կարող ինքնադրսեւորվել: Խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ նրա շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչների մասին, որոնց ինքն այնքան խնամքով ու հետեւողականորեն է ընտրել, որ առաձնապես չտարբերվի նրանցից, ուղղակի ինքը լինի հրեշների տիրակալը, հրեշապետը:

Երեկ կարդում եմ նրա գրառումն ի պատասխան Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի այն հայտարարությանը, որ հզոր Հայաստանն է այն միջոցը, որով կկարողանանք հետ վերադառնալ Արցախ: Մետաքսե Հակոբյանի ասածի մեջ արտառոց ոչ մի բան չկա, ցանկացած հայ մարդ կուզենար, որ Հայաստանն իսկապես հզոր երկիր լիներ, այնքան հզոր, որ կարողանար վերականգնել իր այսօրվա խեղճության արդյունքում ունեցած կորուստները: Բայց Արթուր Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ մյուս ՔՊ-ականներին դա պետք չէ, նրանք հզոր Հայաստանի մեջ վտանգներ են տեսնում: Ո՞նց կարելի է երազել հզոր Հայաստանի մասին:

Արթուր Հովհաննիսյանին զայրացրել, հունից հանել է տիկին Հակոբյանի գրառումը, այն աստիճան, որ նա հարկ է համարել անպայման անդրադառնալ դրան. «Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացու հարկերով, որպես Ղարաբաղի պատգամավոր, աշխատավարձ ստացած, տասնամյակներ Ղարաբաղի ժողովրդին խաբած, հետո նաեւ, իր մասնակցությամբ, մեկ ստորագրությամբ ԼՂ-ն լուծարած, տեղահանումից հետո Հայաստանում ցոփ ու շվայտ կյանքով ապրող այս տիկինն ասում է՝ «պետք է ունենանք հզոր Հայաստան, որի միջոցով հասնենք Արցախ»։ Այս մարդիկ թե՛ գիտակցական, թե՛ ենթագիտակցական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում են որպես բացառապես գործիք, որը կարելի է մատաղ անել, որի քաղաքացիներին կարելի է տանել, դնել զոհասեղանին` հանուն իրենց քաղաքական շահերի կամ այս տիկնոջ դեպքում, միգուցե, մի փոր հացի համար։ Գոնե լռե´ք ու մարդկանց աչքին մի´ երեւացեք այսքանից հետո»։

Ինչո՞ւ է արվել այս գրառումը. Նիկոլ Փաշինյանը եւ, հետեւապես, բոլոր ՔՊ-ականները շան պես վախենում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, վախենում են, որ տիկին Հակոբյանի կամ որեւէ մեկ այլ հայի կողմից արտահայտված նման մտքերը կարող են ընկալվել որպես ռեւանշիզմ, թե բա՝ տեսեք, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն երազում են հզոր Հայաստանի եւ Արցախ վերադարձի մասին, այլեւ նույնիսկ հրապարակային արտահայտվում են դրա մասին: Նիկոլ Փաշինյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ մյուս բոլոր ՔՊ-ականները կարող են մատ թափ տալ հայ ժողովրդի վրա, կարող են սպառնալ, բռնել, ծեծել, սպանել, բայց դա՝ ՀՀ քաղաքացիներին, իսկ Ադրբեջանի դեպքում նրանք դառնում են ոչ թե խոնարհ հարս, այլ՝ առյուծի վանդակում հայտնված նապաստակ:

Որեւէ արցախցի Հայաստանի հարկատուների հաշվին աշխատավարձ չի ստացել, Հայաստանը եւ Արցախը եղել են միեւնույն տնտեսական տարածքում, նույն մաքսային սահմանում, եւ արցախցիները ստացել են ՀՀ բյուջեից հասանելիք իրենց բաժինը: Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը նախ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելով, իսկ մնացած մասը հանձնել է դրանից գրեթե երկու տարի հետո` 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում թուղթ ստորագրելով եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ոչ միայն չի ընդդիմացել դրան, այլեւ, ընդհակառակը՝ գովերգել եւ արդարացրել է Փաշինյանի այդ քայլը: Երբ Արցախի նախագահն Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին որոշում է կայացրել, Փաշինյանը վաղուց արդեն լուծարած է եղել Արցախը եւ հանձնած է եղել Ադրբեջանին, իսկ մի բանը երկու անգամ հնարավոր չէ լուծարել կամ հանձնել: Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին պատգամավորի աշխատավարձ ստացող Արթուր Հովհաննիսյանն աշխատավարձ չի ստանում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի առաջ սողալու համար, նա աշխատավարձ է ստանում օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար, բայց մի փոր հացի կամ նույնիսկ ավելի շատի համար իր երիտասարդ տարիներն անցկացնում է սողալով ու նրանց հրահանգները կատարելով, ասում է մի բան, որը հակադիր է իր մի քանի տարի առաջ մտածածին ու ասածին:

Հնարավո՞ր է արդյոք Արթուր Հովհաննիսյանի միջից դուրս եկած հրեշին նորից բանտարկել, մտցնել նրա մեջ, որ նա դառնա այն նույն պաթետիկ հայրենասերը, որպիսին ներկայանում էր 2016 թվականին, երբ Արցախում լուսաբանում էր հետպատերազմական իրավիճակը: Իհարկե, հնարավոր է, վերցրեք նրանից պատգամավորի մանդատը, զրկեք նրան իշխանությունից, եւ նա կդառնա այն նույն խեղճ ու խոնարհ լրագրողը, որը ո՛չ կկարողանա սպառնալ, ո՛չ էլ ահաբեկել: Այնպես որ, պետք չէ առանձնապես մեղադրել այս մարդկանց՝ նման հրեշավոր վարք դրսեւորելու համար, մեղավոր է նա, ով սրանց իշխանություն է տվել ու բաց թողել դրանց միջի հրեշին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test