Սեպտեմբերի 19-ին «Արցախի օկուպացիայի և ՊԲ-ի՝ Ադրբեջանի դեմ միայնակ մնալու պատասխանատուները, կամ՝ Կամո Վարդանյանի խոսելու ժամանակը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիային»:
Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները մանրամասներ են հայտնել 2 տարի առաջ Արցախի հայաթափման ռազմական օպերացիայից. նախ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած «հակաահաբեկչական օպերացիան» և դրանից բխող գործողությունները եղել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի անմիջական վերահսկողության ներքո:
Իսկ բուն գործողություններին մասնակցել են «Կոմանդո» ստորաբաժանումները, Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի մեխանիզացված և մոտոհրաձգային ստորաբաժանումները, որոշ խմբեր՝ ռազմաօդային, ռազմածովային և հատուկ նշանակության ուժերից, ինչպես նաև՝ հրթիռահրետանային և ինժեներասակրավորական ստորաբաժանումներին պատկանող մարտական տեխնիկա:
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «հակաահաբեկչական օպերացիայի», իսկ իրականում՝ պատերազմական գործողությունների երկրորդ փուլի «հաջող ավարտն» ապահովել են նաև կիրառված տանկերը, հետևակի մարտական մեքենաները, զրահապատ տրանսպորտային միջոցները, հրետանային համակարգերը, ռազմական ավիացիան, ՌԷՊ միջոցները, անօդաչու թռչող սարքերը:
Հավելենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դեմ հարձակմանը մասնակցել են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցները, ինչի մասին վկայում են ադրբեջանցի շեհիդների հարազատների վկայությունները:
Մասնավորապես, 2024 թվականին ադրբեջանական լրատվամիջոցներին Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել էր, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, ով վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմի են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել:
Իսկ այսօր ադրբեջանական տարբեր ռեսուրսներ տարածում են Արցախի դեմ մարտական գործողությունների դեմ մարտերում ոչնչացված տարբեր ուժային կառույցների ծառայողների լուսանկարներ, այդ թվում՝ Ներքին գործերի:
168.am-ը գրել է, որ 2023թ. սեպտեմբերի Արցախի դեմ հարձակմանը ևս Թուրքիան կամ թուրք զինծառայողները մասնակցություն են ունեցել, ինչը, թերևս, անուղղակի հաստատում է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Թուրքիայում երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանդիպումը «ադրբեջանցի վետերանների» հետ:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանց թվում թուրք զինծառայողներ են եղել, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին և 2023 թվականի Արցախի հայաթափման գործողություններին, հատկապես, երբ սա առաջին դեպքը չէ:
Իսկ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Ի դեպ, երեկ ադրբեջանական տելեգրամյան օգտատերերն առաջարկում էին Անդրանիկ Սիմոնյանին տանել «ռազմավարի պուրակ»:
Հավելենք, որ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներում մեր ուսումնասիրությունների արդյունքում չգտանք որևէ տեղեկություն, որ նախորդ ֆորումին Հայաստանից ներկայացուցիչ լինի մասնակցած:
Նշենք, որ 2023 թվականին առաջին ֆորումի թեման վերաբերել է ապակառուցողական պրոքսի ցանցերի դեմ համատեղ աշխատանքին, 2024 թվականին կայացած երկրորդ ֆորումի օրակարգում եղել են գլոբալ տրանսպորտային ցանցերի անվտանգության հարցերը և ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու խնդիրը:
Իսկ երրորդ ֆորումին, որին Հայաստանի ԱԱԾ-ն մասնակցում է, քննարկվելու է անվտանգության մարմինների փոխգործակցության դերը մարդասիրական ճգնաժամերի, ինչպես նաև՝ ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ տեխնածին վթարների և բնապահպանական աղետների կանխարգելման գործում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չի գաղտնազերծել՝ արդյո՞ք այցի օրակարգում գերիների հարց կա՝ «ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մասին կխոսենք նրա վերադարձից հետո»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test