Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

2 ատոմակայա՞ն է կառուցել hraparak.am hraparak.am

time
2 ատոմակայա՞ն է կառուցել

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը սխալվում է, ու դա գալիս է հենց կառչած լինելու հանգամանքից: Ինքը կառուցել է ոչ թե երկու ատոմակայան, ինչպես նախօրեին հայտարարեց, այլ գուցե երկու սուզանավ: Բացատրեմ. երբ ինչ-որ մեկի ողջ ուշադրությունը սեւեռված է կոնկրետ մի նպատակի, տվյալ դեպքում՝ թշնամու պահանջները կատարելով աթոռը պահպանելուն, մնացած ամեն ինչ դուրս է մնում ուշադրությունից: Եվ չնայած մարդկանց մանիպուլացումը նպաստում է նվիրական աթոռից կառչած մնալուն, բայց այն, որպես գործընթաց, երբեմն կարող է նաեւ խափանվել: Հաշվի առնենք, որ վերջինս մարդկային ուղեղի գործունեության արդյունք է, իսկ ուղեղը երբեմն նաեւ հանգստանալու կարիք է զգում: Իսկ երբ հանգիստ չի ստանում, այն էլ՝ հսկայական մտահոգությամբ լցված լինելու պարագայում, մեկ-մեկ խափանվելը դեռ բարեբախտություն կարելի է համարել: Ու այդ պատճառով էլ կարող էր հանգիստ ասել, որ երկու սուզանավ է կառուցել կամ տիեզերանավ:

Երբ ծանոթացա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ երկու ատոմակայան կառուցելու հայտարարությանը, առաջին միտքս համացանցը քրքրելն էր: Մտածում էի, որ ինչ-որ բան եմ բաց թողել, չնայած օրական 12-14 ժամ ֆռֆռում եմ այնտեղ: Բանուգործ չունեցող թոշակառու եմ, փողոցում անիմաստ ժամանակ անցկացնելուն գերադասում եմ մի բան ավելին իմանալն այս աշխարհից: Օրինակ, ֆռֆռալու շնորհիվ իմացել եմ, որ 2025 թվականի սկզբից Ղազախստանը դարձել է ԲՐԻԿՍ-ի գործընկեր: Ու երեք ատոմակայան կառուցելու ծրագրի համաձայն, մեկը պատվիրակել է Ռուսաստանին, երկրորդը՝ Չինաստանին: Երրորդի խնդիրը դեռեւս բաց է մնում: Վատ չէր լինի, եթե այն կառուցելն առաջարկվեր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլին՝ հաշվի առնելով նրա հայտարարությունը: Դա, բնականաբար, օգուտ կտար թե՛ իրեն եւ գուցե թե՛ Հայաստանի Հանրապետությանը:

Ինչեւէ, վերադառնանք Նիկոլի կողմից երկու ատոմակայան կառուցելու հարցին: Գաղտնիք չէ, որ վերջինիս վարչապետության ընթացքում շարունակվել է մերժված նախկինների կողմից սկսված՝ վերականգնվող կամ «կանաչ» էներգետիկայի օբյեկտներ կառուցելու ծրագիրը, ինչը նշանակում է, որ 2018-ի մայիսի 9-ից մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակը մեր երկրում շահագործման է հանձնվել եւս երկուսը: Ու դրանք էլ հենց նիկոլական ատոմակայաններն են՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես են գեներացնում էլեկտրաէներգիան՝ կենցաղային կամ արդյունաբերական արեւային պանելներով, թե հողմաէլեկտրակայաններով: Ու չնայած դրանց հզորությունը շատ ցածր է՝ մի քանի ՄՎտ (այնինչ, նույնիսկ ամենափոքր՝ մոդուլային միկրոռեակտորներն ունեն մինչեւ 10 ՄՎտ հզորություն), ինքը որոշել է, որ դրանք առնվազն Մեծամորի ատոմակայանի հզորությունն ունեն: Եթե իր կողմից ասվեր, որ ատոմակայանին հավասար հզորություն է գեներացվել, ամեն մի առանձին օբյեկտի փոքր լինելը խնդիր չէր առաջացնի: Չնայած այդ դեպքում էլ չէր կարող ասել, թե հենց ինքն է երկու ատոմակայան կառուցել, որովհետեւ այդ գեներացումը կատարվել է մեկ-երկու տասնամյակի ընթացքում:

Ենթադրում եմ, որ վարչապետ լինելով՝ չի պատկերացրել, որ Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կազմում է Հայաստանում արտադրված ողջ ծավալի 30-40%-ը: Եվ երբ Նիկոլը խոսում էր երկու ատոմակայանից, ապա հայաստանցին չէր կարող նկատի չունենալ հենց գործող ԱԷԿ-ի հզորությունը: Ու այդ դեպքում կստացվեր, որ ՀՀ ողջ էլեկտրաէներգիան արտադրվում է այդ երեքում՝ 30-40%-ին գումարում ենք դրա կրկնակին՝ 2*30-40%: Արդյունքում ստացվում է 90-120%: Ինչը, ընդունեք, անհեթեթություն է․ բա ո՞ւր մնացին էլեկտրաէներգիայի գեներացման մնացած հզորությունները՝ բազմաթիվ ՀԷԿ-երն ու Հրազդանի ու Երեւանի ՋԷԿ-երը: Ինչպես նաեւ արեւային պանելներն ու հողմաէլեկտրակայանները:

Այնուամենայնիվ, ի՞նչ գործ ուներ սուզանավը՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ ոչ մի: Ուղղակի դա առաջինը եկավ մտքիս: Դրա փոխարեն մտքիս կարող էր գալ, օրինակ, թռչող ափսեն: Բայց քանի որ հայաստանցիների մեծամասնությունը խիստ նյութականացված մտածողություն ունի՝ դրա վկայությունը Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնին մնալն է մինչ այսօր, ափսեի գոյությանը ոչ մեկը չէր հավատալու: Ըստ այդմ, առաջինը մտքիս եկավ սուզանավը: Երեւի «մեղավորն» էլ Սեւանա լիճ բերված պարեկային մոտորանավակներն են ու Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, որ կարդացել եմ 40-45 տարի առաջ:

ՀԳ. Այս տողերը գրվել են Արցախը հայաթափելու գրոհի օրը, սակայն գիտակցորեն դրան չեմ անդրադարձել: Որովհետեւ պատմությունը հետ պտտել չեմ կարող, ու ինձ մնում է դրա պատասխանատու ու մեղավոր անձի պատասխանատվությունն ու մեղավորությունն անընդհատ բացահայտելը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test