Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Քաղաքացիական պայմանագրի» պատասխանատվության իրացման համար ՀՀ քաղաքացու «այո»-ն բավարա՞ր է 1in.am 1in.am

time
«Քաղաքացիական պայմանագրի» պատասխանատվության իրացման համար ՀՀ քաղաքացու «այո»-ն բավարա՞ր է

1918 թվականի մայիսի 26-ին Անդրկովկասյան Սեյմը լուծարվել է, նույն օրը վրացի պատգամավորները հռչակել են Վրաստանի անկախությունը: Պատմությունը փաստում է, որ այդ օրն Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը Նուրի փաշայի հրամանատարությամբ մտել է Գանձակ:

Մայիսի 28-ին Սեյմի մուսուլմանական խմբակցությունը վերանվանվել է «Ադրբեջանի ազգային խորհուրդ» և հռչակել Ադրբեջանի ժողովրդական հանրապետություն: Ստեղծված իրավիճակում մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարել է «Անդկովկասի հայաբնակ գավառների իշխանություն»:

Սա անհերքելի պատմական իրողություն է: Եվ ոչ ոք չունի հարցի պատասխանը. «Մեր հարևաններն ինչո՞ւ հռչակեցին «Վրաստան» և «Ադրբեջան» պետություն, իսկ մենք՝ Անդրկովկասի հայաբնակ գավառների իշխանություն:

Երբ 1990-ի օգոստոսին քննարկվում էր անկախության Հռչակագրի նախագիծը, հիմնական բանավեճը մի հարցի շուրջ էր՝ ընդունել անկա՞խ , թե՞ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդություն: Հաղթեց երկրորդ մոտեցումը, որի կողմնակիցները հիմնավորում էին, որ 1918-20 թվականների ազգային պետության ժառանգորդությունը «հղի է սահմանների հարցում Ալեքսանդրապոլի պայմանագրի առջև կանգնելու սպառնալիքով»:

Բայց չէ՞ որ Ադրբեջանի ժողովրդական հանրապետությունը, որի իրավահաջորդն է այսօրվա Ադրբեջանը, միջազգայնորեն ճանաչված տարածք և սահմաններ չի ունեցել: Բաքվում ինչո՞ւ մտավախություն չունեին, որ այդ դե-յուրե գոյություն չունեցած պետության ժառանգորդությունը կարող է բերել տարածքային կորուստների: Նույնը՝ Վրաստանի դեպքում:

…Սոցիալական մեդիան փոթորկված է, ՔՊ համագումարը հռչակագրել է «չորրորդ հանրապետություն ստեղծելու նպատակ»: Շատերը ողբում են «երրորդ հանրապետության վախճանը, ազգային ինքնության կորուստը»:

Ավելի անկեղծ լինելու դեպքում ՔՊ համագումարը պետք է Հայաստանի քաղաքացիներին ասեր, որ միջազգայնորեն ճանաչված 29, 743 հազար քկմ. տարածքի վրա անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, ազգային պետություն հիմնադրելու նպատակ ունի և հայցում է նրա աջակցությունը, քվեն: ՔՊ-ն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանրագույն պատասխանատվության տակ են մտնում: Այն իրացնելու համար Հայաստանի քաղաքացու «այո»-ն բավարա՞ր է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test