Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի թուրք պաշտոնակցին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ մասին նա գրառում է կատարել անձնական սոցիալական ցանցում և հիմնականում բացահայտել բանակցությունների օրակարգը՝ մի քանի առևտրական և ռազմական համաձայնագրեր:
ԱՄՆ նախագահն անոնսավորել է, որ Էրդողանի հետ կքննարկի Թուրքիայի կողմից «Boing ինքնաթիռների գնման և F-16-ի հետ կապված համաձայնագրերը» Նա հույս է հայտնել, որ F-35-ի շուրջ բանակցությունները կպասկվեն հաջողությամբ:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին Թրամփի հետ հանդիպումն անվանել է «պատմական» և պարզաբանել, որ «հարգելի գործընկերոջ և բարեկամի հետ կքննարկեն շատ հարցեր, մասնավորապես կապված առևտրի, ներդրումների, ռազմական արդյունաբերության հետ»:
Սեպտեմբերի 25-ին կայանալիք բանակցությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահը լավատեսություն է հայտնել, որ դրանք «կնպաստեն մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը»: Ընդսմին, նա այդ հնարավորությունը տեսնում է ԱՄՆ-ի հետ գլոբալ աշխարհի մասին ընդհանուր պատկերացումների շրջանակում, հանգամանք, որ ավելի կամրապնդիր Թուրքիայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը:
Ավելի վաղ թուրքական մամուլը Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան հանդիպման հավանականությունը գնահատել է «շատ նվազ»: Այլ աղբյուրներ ակնարկում են, որ այդ համաձայնությունը Դոնալդ Թրամփը տվել է սեպտեմբերի 15-ին, երբ Սպիտակ տանն ընդունել է Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսին:
Այսպես, թե այնպես, Թուրքիայի նախագահի ամիսներ ի վեր փայփայած իղձն իրականություն է դառնում, նա արժանանում է Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի ընդունելությանը:
Բայց կողմերի սոցցանցային գրառումներում արդեն իսկ քաղաքական, կարելի է նույնիսկ ասել՝ աշխարհաքաղաքական դիսոնասն ակնհայտ է: Թուրքիայի նախագահի հետ Մերձավոր Արևելքում պատարերազմների եւ հակամարտությունների դադարեցման քննարկումների անոնս Դոնալդ Թրամփը չի արել: Պաղեստինի, իսրայելա-արաբական կարգավորման հարցերում Էրդողանի հրապարակային հայտարարությունները և Թրամփի փաստացի դիրքորոշումը հակոտյա են: Հավանական է, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահները կանդրադառնան նաև հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին: Написать в Siranuysh Papyan
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test