Խոնարհում, ծնկում, հուզմունք, ծափեր․ ՔՊ համագումարում այսօր ելույթ էր ունենում կուսակցական առաջնորդն ու հոգևոր հայրը՝ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ քաղաքական և մշակութային էլիտայի մի էական հատվածն ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ ՀՀ սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին հայտնում։ Ու երկուսն էլ՝ նույն բանի համար։
Ես այդ մայրերին ասում էի՝ ինչի՞ համար եք ինձ շնորհակալություն ասում, ու նրանց պատասխանը կոնկրետ էր՝ տասնյակ-հազարավոր զինծառայողների կյանքեր փրկելու, պատերազմը կանգնեցնելու ու Հայաստանը փրկելու համար»,- համաժողովի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հիշեց 2021 թվականի նախընտրական օրերը և տեղեկացրեց, թե այդ մայրերն են իրեն ասել՝ գնա խաղաղության հետևից։
168.am-ը մայր, քաղաքացի, քաղաքական ու հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանին տվե՞լ է մանդատ խոսել բոլոր մայրերի անունից, պատվիրակե՞լ է նման առաքելություն։
Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի այս ու այլ հայտարարություններն իրեն վաղուց չեն զարմացնում, և, որ ՔՊ առաջնորդը դեռ տարիուկես առաջ էր անոնսել այս քաղաքականության մասին, «երբ հայտարարել էր՝ էս թերմա՞ցքն եք դուք համարում հայրենիք, ապա նաև՝ Երրորդ Հանրապետության վախճանի մասին, երբ ասել էր՝ եթե դուրս չեք գալիս, հեղափոխություն չեք անում, ինձ չեք հեռացնում, ես վերացնելու եմ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը»։
«Իսկ այսօր նա իր ելույթում արդեն ազդարարեց Հայաստանի 4-րդ Հանրապետության մեկնարկը։ Իր ելույթում նոր չէ նաև սեփական մեղավորությունը, պատասխանատվությունը մշտապես տարբեր «ջեբեր» գցելու պրակտիկան․ ընտրական փուլ է մոտենում։
Ի դեպ, ես հաշվեցի՝ թերևս մի 100 անգամ օգտագործեց «խոնարհում» բառը, այսինքն՝ նորից եկել է նաև 3 միլիոն հպարտ քաղաքացիներին քծնելու, սիրելու, պաշտելու, նրանց առաջ խոնարհվելու ժամանակը։ Որևէ նոր բան, նոր թեզ այսօր նա չի բացել․ ըստ էության, բյուրեղացրել է այդ ամենը՝ նշելով կոնկրետ ժամկետներ․ ընտրվեմ՝ փոխելու եմ Սահմանադրությունը, վստահության քվե տաք՝ 3-րդ Հանրապետությունը թաղելու եմ։ Էս ամենի մասին է ինքը խոսել»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց դադարել պոստֆակտում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա հետ ամեն ինչ արդեն վաղուց պարզ է, և կենտրոնանալ սեփական անելիքների վրա։
«Ի՞նչ ենք անում մենք՝ հականիկոլ ճամբարի ուժերս։ Որքան տեսնում եմ՝ մի մասը նստած սպասում է, որ Նիկոլի հետ գնա ընտրության։ Այսօր լսել եք Նիկոլի ելույթը, տպավորություն ստացե՞լ եք, որ ընտրություններով հնարավոր է հաղթել մի իշխանության, որը պատրաստվում է այս ընտրությունները վերածել կենաց և մահու պայքարի։
Ես նորից պիտի փոխանցեմ իմ և ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյայի զրույց, որը տեղի է ունեցել վերջերս․ ես տեսական դիտարկում արեցի, թե Նիկոլն իր իշխանության համար եթե ընդդիմադիր գնդակահարի, ի՞նչ եք անելու, ասեց՝ ասելու ենք, որ ինքը դա արել է ժողովրդավարությունը պաշտպանելու համար։
Հիմա այս ֆոնին, եթե կան մարդիկ, որոնք ինչ-որ սին հույսեր են փայփայում, որ գնալու են ընտրության և ընտրական ցիկլով իշխանություն են փոխելու, իրենք կա՛մ անմեղսունակ են, կա՛մ պարզապես այս ամենն անում են Նիկոլի հետ պայմանավորված»,- մանրամասնեց նա։
Քաղաքական գործիչը շեշտեց՝ զարմացած ու ցնցված չէ Փաշինյանի ելույթից, քանի որ արդեն այդ ամենի մասին խոսել է ու այդ ամենի համար գործել է։
«Մենք ոչ թե պիտի նորից տեղավորվենք իր օրակարգի մեջ, նորից զարմանանք, զարհուրենք, զայրանանք, թևաթափ լինենք, այլ իր այդ ելույթը պիտի մոտիվացիա լինի ընդդիմության համար, որ թույլ չտա՝ այս մարդը հասնի 2026 թվականի ընտրության։ Իսկ թույլ չտալու 2 տարբերակ կա, որոնք մենք տեսանք վերջին 1 ամսվա մեջ․ մեկը՝ Նեպալի տարբերակն է՝ ինձ համար բացարձակապես մերժելի և անընդունելի, 2-րդ-ը՝ Ֆրանսիայի տարբերակն է՝ իմպիչմենտով վարչապետին հեռացնելը, և դա է ճանապարհը, օրինական սահմանադրական ճանապարհը,- նկատեց քաղաքական գործիչը և հավելեց,- Այժմ, ինչպես տեսնում ենք, «Պատիվ ունեմ»-ը նաև նախաձեռնել է լսումներ այս թեմայով։ Տեսնենք՝ եթե ընդդիմադիր մյուս ուժը նորից կսկսի տարբեր պատճառաբանություններ բերել, էլի կասի՝ սեյֆում դրած ստորագրություն ունեմ պահած, չգիտեմ ինչ, և այլն, ես կարծում եմ՝ մենք արդեն պիտի մի կողմ դնենք՝ «ընդդիմությանը չկպնենք, որ Նիկոլի ջրաղացին ջուր չլցնենք» երեսպաշտությունը, դեմագոգիան և հանրությանը պարզ պիտի ասենք, թե ով՝ ինչպիսի խաղաքարտերով է խաղում ընդդիմության մեջ և ինչի համար է հատկապես էդ մարտավարությամբ խաղում»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ իշխանափոխության երկու հնարավոր տարբերակների մասին նշել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ 168․am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նաև անոնսել էր իմպիչմենտի օրակարգով խորհդարանական լսումների մասին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test