Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ–ն թերթի խմբագրություն չէ, որ 1000 դոլար վերցնես, հոդված ծախես. Կարապետյանը` Փաշինյանին sputnik sputnik

time
ՀՀ–ն թերթի խմբագրություն չէ, որ 1000 դոլար վերցնես, հոդված ծախես. Կարապետյանը` Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող, Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` միլիոնատերերի մասին հայտարարությանը։
Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ, անդրադառնալով հայկական սփյուռքին, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք, ասեք` փաթաթեք, մենք գնում ենք։ Ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում այնպես, որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։

«Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց ա խոսում: Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 դոլար վերցնես, հոդված ծախես: Մեզ նենց լիդեր է պետք, ով կուշտ է և արժանապատվություն ունի»,– գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test