Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով fip.am fip.am

time

«Համակարգային կոռուպցիան հաղթահարվել է անդառնալիորեն։ Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին»,– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կոռուպցիայի մակարդակի ցուցանիշները՝ վերջին տարիների կտրվածքով։ Transparency International կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցանիշի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ընդհանուր առմամբ բարելավվել է։

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշը դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման հիման վրա՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով։ Այսինքն, որքան ցուցանիշը բարձր է, այնքան կոռուպցիայի մակարդակը տվյալ երկրում ցածր է։

Զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհում կոռուպցիայի մակարդակը դեռ մտահոգիչ է․ երկրների ավելի քան երկու երրորդի ցուցանիշը 50-ից ցածր է։

2024թ․-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաշխարհային միջին միավորը կազմում է 43։

Հայաստանի ցուցանիշը թեև համաշխարհային միջինից բարձր է՝ 47, սակայն 50-ից ցածր է, ինչը նշանակում է, որ կոռուպցիան մեր երկրում դեռևս խնդրահարույց մակարդակի վրա է։

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով

2014-ին, օրինակ, Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշը եղել է 37՝ 0–100 սանդղակի հաշվարկով։

2017-2018 թվականներին կոռուպցիայի ցուցանիշը եղել է 35։ Դրան հաջորդող տարիներին այն շարունակաբար բարելավվել է՝ առավելագույն դրական արդյունքի հասնելով 2020 թվականին՝ 49 միավոր։ Հայաստանը կարողացել է այս ցուցանիշը պահպանել նաև 2021-ին։

Սակայն 2022 թվականին կոռուպցիայի մակարդակը Հայաստանում վատթարացել է՝ նվազելով 3 միավորով և դառնալով 46։ 2023-ին ցուցանիշը բարելավվել է 1-ով՝ դառնալով 47, որը պահպանվել է նաև 2024-ին։

180 երկիր ներառող կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով

Այսպիսով, վարչապետի պնդումը, թե Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան իրենց կառավարման տարիներին, ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը։ Սակայն կարևոր է շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին առավելագույն՝ 49 միավոր ստացած ցուցանիշը վերջին երեք տարիներին արձանագրել է որոշակի հետընթաց։

Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։

2024 թ․-ի համար Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշելիս հաշվի են առնվել՝

Գայանե Մարկոսյան

Գլխավոր լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test