Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Սահմանը խախտելու փորձ կատարած արցախցուն պահանջում են 1 տարով ազատազրկել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Սահմանը խախտելու փորձ կատարած արցախցուն պահանջում են 1 տարով ազատազրկել

1981-ին Արցախի Հադրութ քաղաքում ծնված, 4-ամյա կրթությամբ, ամուսնացած, չաշխատող, Բերդ համայնքի Տավուշ գյուղում բնակվող Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2024թ․ նոյեմբերի 21-ի վճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որը կատարվել է մերձավոր ազգականի նկատմամբ») դատապարտվել է հանրային աշխատանքների՝ 80 ժամ տեւողությամբ: Նա, դատվածությունը չմարված, նոր հանցագործություն է կատարել։ Վ․ Սարգսյանը 2024 թ․ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Տավուշում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի 1-ին ՀԳՄ-ի պաշտպանական շրջանի «Արագիլ-Գրիշ» կոչվող մարտական դիրքերի միջդիրքային տարածքում ցանկացել է ապօրինի հատել հայ-ադրբեջանական պետական սահմանը, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, նա հայտնաբերվել է մարտական դիրքերի միջդիրքային տարածքում` քաղաքացիական անձանց համար արգելված վայրում, զորամասի` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կողմից:

ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Ռ. Կարապետյանը 2024 թ․ դեկտեմբերի 30-ին որոշել է Վ․ Սարգսյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալել: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ. Աղասարյանի 2024 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ Վ․ Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանը ապօրինի հատելու փորձը») հանրային քրեական հետապնդում է հարուցվել, քննիչ Ռ. Կարապետյանի 2025թ․ հունվարի 24-ի որոշմամբ «Samaritans Purse, international Relief» լատիներեն գրառումը պարունակող դեղնավուն կլոր լապտերը եւ լատիներեն «WOKIN» գրառմամբ նարնջագույն-սեւ գույնի պլաստմասսե բռնակներով հարթաշուրթը (պլասկագուբցի) ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ կցվել վարույթին:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նախնական դատալսումների փուլում Վ․ Սարգսյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն: Ասել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է դրա հետեւանքները: Պաշտպան Ռ. Պապյանը չի առարկել արագացված վարույթ կիրառելու միջնորդության դեմ, հանրային մեղադրող Հ. Աղասարյանը եւս չի առարկել արագացված վարույթ կիրառելու միջնորդությանը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Հաշվի առնելով, որ Վ․ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2024թ. նոյեմբերի 21-ի դատավճռով նշանակված 80 ժամ հանրային աշխատանքները չի կատարել, դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ սույն դատավճռով նշանակված պատժին լրիվ պետք է գումարել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը։ Դատարանը հաշվի է առել, որ Վ․ Սարգսյանը զղջում է կատարած արարքի համար, ընտանիքն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է, ուստի հանգել է հետեւության, որ նրա նկատմամբ կարելի է ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել: 2025թ․ փետրվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Վ․ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում`1 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցել Վ․ Սարգսյանի փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 17 օր ժամանակահատվածը (30.12.2024-ից մինչեւ 17.02.2025-ը) եւ սահմանել պատիժ՝ ազատազրկում` 10 ամիս 13 օր ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կարգով նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ գումարել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2024թ․ նոյեմբերի 21-ի դատավճռով նշանակված 80 ժամ հանրային աշխատանքները, որը հավասար է 10 օր ժամկետով ազատազրկման, եւ Վ․ Սարգսյանի նկատմամբ սահմանել վերջնական պատիժ՝ ազատազրկում՝ 10 ամիս 23 օր ժամկետով: Բայց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան՝ Վ․ Սարգսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության իր բնակության վայրի մարմնին:

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Աղասարյանը վերաքննիչ դատարանին բողոք է ներկայացրել՝ դատարանին խնդրելով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ. փետրվարի 17-ի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ, որպես պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։ Մայիսի 2-ից սույն վարույթով քրեական վերաքննիչ դատարանում նիստեր են կայանում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test