«Պիտի խոսեմ 2021–ի արտահերթ ԱԺ ընտրությունների քարոզարշավի այն տեսարանների մասին, երբ մեր նախընտրական հանրահավաքների առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր տարիքի բազմաթիվ կանանց։ Արդեն 4,5 տարի դրա մասին մտածելով՝ չեմ կարողանում գտնել նրանց ամենադիպուկ բնորոշումը, բառը կամ արտահայտությունը։ Եկա համոզման, որ ճիշտ բնորոշումը ալմա–մատերն է՝ սնուցող մայր։ Խոսքը այն մայրերի մասին է, որոնք հաց են դնում ոչ միայն իրենց ամուսինների ու զավակների, այլեւ իրենց մեծ գերդաստանների առաջ»,- ՔՊ-ի համագումարում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր իրականության մեջ կան այդպիսի բազմաթիվ մայրեր, որոնք գերդաստանների լուռ առանցքն են, նրանք լուռ են, որովհետեւ խոսելու ժամանակ չունեն։ Նրանց վրա է գերդաստանի հոգսը, ռազմավարական պլանավորումը։ Լուռ են, որովհետեւ տոլմա պիտի փաթաթեն, լուռ են, որովհետեւ խաշ պիտի դնեն, լուռ են, որովհետեւ լավաշ ու հաց պիտի թխեն, թթու պետք է դնեն, մուրաբա պետք է եփեն, լուռ են, որովհետեւ խոսելը երբեմն իմաստ չունի։ Լուռ են, որովհետեւ հայկական առածն ասում է՝ ասողին լսող է պետք։ Եվ ահա 2021–ի քարոզարշավի առաջին օրերից սա ինձ համար դարձավ թիվ մեկ հարցը՝ ինչո՞ւ են այս մայրերը, սնուցող մայրերը գալիս մեր նախընտրական հավաքներին, երբեմն տան շորերով, մաշիկներով, ակնհայտ լինելով, որ գալու որոշումը կայացրել են վերջին պահին։ Նրանց գալը պոռթկում է, նրանք ասելու բան ունեն։ Ես քարոզարշավի առաջին օրերից հասկացա, որ իմ առաջին խնդիրը իրենց լսելն ու դա գործնական քաղաքականություն դարձնելն է։
Նրանցից լսածը ինձ ցնցեց. նրանք ասում էին ընդամենը երկու բան. առաջին, շնորհակալություն էին ասում 2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթուղթը ստորագրելու եւ պատերազմը կանգնեցնելու համար։ Սա իսկապես ցնցում էր ինձ համար։ Հայկական էլիտայի մի էական հատվածը ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին ասում, ու երկուսն էլ նույն բանի համար։ Ես այդ մայրերին հարցնում էի՝ ինչի՞ համար եք շնորհակալություն ասում։ Իրենց պատասխանը կոնկրետ էր՝ տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր փրկելու և պատերազմը կանգնեցնելու, Հայաստանը փրկելու համար։ Նրանք մեզ ասում էին՝ գնա խաղաղության հետեւից, մեզ անհրաժեշտ է խաղաղություն, միայն ու միայն խաղաղություն։ Ես հասկացա, որ այսպես խոսում է ժողովուրդը, այդ թվում տղամարդիկ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ 2021-ի քարոզարշավի ժամանակ մարդիկ ասում էին ընկերության, համարձակության, արժանապատվության մասին եղկելիության աստիճանի կեղծ պատկերացումների մասին, որոնց ապավինելով՝ մեր շատ երիտասարդներ, ցավոք, այսօր թաղերում, փողոցներում, բակերում կոտորում են իրար. «Ասենք ի՞նչ կա, ինչի՞ ես տենց նայում» փնթի խոսույթի ներքո։
Տասնյակ սպանություններ են տեղի ունենում այս փնթի խոսույթի ներքո, այդ կեղծ, իբր արժանապատվության, իբր ընկերասիրության, բայց թույլ տվեք ասել, որ այսպես վարվում են վախկոտները։ Այս նույն կատեգորիան է, որ տասնյակներով փախել է մարտի դաշտերից՝ ներքին հույս փայփայելով, թե Հայաստանը կդարձնեն մերձգողական մարտերի մարտադաշտ։ Գիտե՞ք, ինչով է ավելի հարմար Հայաստանը այդպիսի մարտադաշտ դարձնելը, որովհետեւ քուչայական այդ մարտերից փախչելը ոչ միայն ամոթալի չէ, այլեւ ամենաընդունելի գործելակարգն ու արարողակարգն է։ Փախնողների ու փախածների գաղափարաբանություն է սերմանվել և սերմանվում մեր երիտասարդների շրջանում։ Ես այդ կատեգորիան տեսել եմ ու նրանց հետ շփվել եմ Կոշի և մյուս գաղութներում։ Այդ կատեգորիաների գաղափարաբանությունը Հայաստանից արմատախիլ անելը համարում եմ կարեւորագույն քաղաքական առաքելություն, իմ քաղաքական առաքելությունը»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա մուրճով էր եկել ՔՊ համագումարին եւ ցուցադրելով այն ասաց՝ պողպատե մանդատն ու մորճը տեղում են։ Նաեւ մանրամասնեց՝ մուրճը քանդելու համար չէ, այլ կառուցելու։ Պնդեց՝ Հայաստանում լինելու է օրենքի եւ իրավունքի դիկտատուրա, արդեն կա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test