Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1991թ. այդ օրը ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու նպատակով անցկացվեց հանրաքվե, եւ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «այո» ասաց անկախությանը։ 1991թ. սեպտեմբերի 23-ին էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Հենց 1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։
Այդ օրից ի վեր սեպտեմբերի 21-ը Հայաստանում տոն է համարվում` համերգներ, զինվորական շքերթներ, տոնախմբություններ են կազմակերպվում: Սակայն 2018-ից հետո, իսկ ավելի ցայտուն՝ 2020-ից ի վեր Անկախության տոնին նման շքեղ տոնակատարություններ չեն կազմակերպվում, զինվորական շքերթներն էլ իսպառ վերացվել են: Այս տարի եւս` նախորդ տարիների նման, Անկախության օրն անշուք է անցնելու:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացանք, որ այդ օրը լինելու են հետեւյալ միջոցառումները․ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվելու են Լուվրի թանգարանից բերված ցուցանմուշներ` Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) եւ արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) եւ այլն: Ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչեւ 2026 թվականի մարտը: Արմավիրում կկայանա հերթական «Ֆեստիվառ» փառատոնը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ կտա` նվիրված ՀՀ անկախությանը:
Թե ինչ կապ կա վերոնշյալ միջոցառումների, ցուցահանդեսների եւ ՀՀ անկախության տոնի միջեւ, մեզ պարզ չդարձավ:
ՊՆ-ի մեր աղբյուրն ասաց, որ սեպտեմբերի 21-ին որեւէ միջոցառում նախարարությունն այս տարի եւս չի նախատեսել: ՊՆ խոսնակը չպատասխանեց զանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչու: Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա օպերային թատրոնի շենքի լույսերի վառման արարողությունը: «Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ժամը 21:00-ին սիրով հրավիրում եմ բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու Օպերայի շենքի լույսերի վառման արարողությանը»,- գրել էր նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test