Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արամ Ա․ Երախտապարտ կլինենք, եթե Պուտինն ու պատրիարք Կիրիլը միջամտեն հայ գերիների ազատմանը panarmenian.net panarmenian.net

time
Արամ Ա․ Երախտապարտ կլինենք, եթե Պուտինն ու պատրիարք Կիրիլը միջամտեն հայ գերիների ազատմանը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Ղազախստանում կայացած միջկրոնական միջազգային գագաթնաժողովի շրջանակում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։

Արամ Ա–ն ասել է, որ հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ կլինի Արցախի կրոնական և պատմամշակութային կառույցների պահպանման և «հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը և պատրիարք Կիրիլը միջամտեն Ադրբեջանի իշխանությունների մոտ»,հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը

Անդրադարձ է եղել նաև հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Ղազախստանում անցկացվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test