Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել արդեն մեկ տարի յոթ ամիս եւ չի վիրավորվել․ ՔՊ համագումարում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Անկախությունից ի վեր՝ նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգություններից զինվոր չվիրավորվի կամ չզոհվի։ Սա խաղաղություն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը ստորագրված է։ Մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- շարունակեց նա՝ հիշեցնելով, որ երեք տարի առաջ տարակուսանքով էր ասում, որ պետք է անել ամենը, որպեսզի ապահովվի Հայաստան պետության գոյության առաջիկա հարյուր տարիները, իսկ այսօր ինքը հպարտությամբ կանգնած է եւ վստահ հայտարարում է՝ Հայաստան պետության ապագան առաջիկա հարյուր տարվա համար երաշխավորված է։
Նա շնորհավորեց իր կուսակիցներին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար՝ ասելով, որ դա իրականություն է դարձել նաեւ իրենց տառապանքների շնորհիվ. «Այսօրը հնարավոր է դարձել նախ այն բանից հետո, որ մեր երկրի դժոխային օրերին ՔՊ անդամներդ չսասանվեցիք»։
«Հարգելի կուսակցական ընկերներ, դժվար է անգամ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել։ Ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, տառապանքն ու ցնցումը։ Ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով։ Ձեզ եւ ձեր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը, որը կիրառում էին և կիրառում են։ Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ձեր ընտանիքների անդամների առաջ, որովհետեւ համոզված եմ՝ նույնիսկ ես ամբողջությամբ չգիտեմ, թե ինչերի միջով եք անցել ու անցնում 2020–ի այն դժնդակ օրերից ի վեր։ Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին, բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, որովհետեւ մեր տեսած այն պայմաններում հենց դա էր տրամաբանականը, դա էր սովորական մարդկայինը, որովհետեւ ՔՊ անդամ լինելով հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, վերապրել։ Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետեւ դա անհնարին էր։ Նրանց փլուզումը անակնկալ չէր, նույնիսկ հասկանալի էր, բայց դուք կանգնեցինք, դուք արեցիք անհնարինը։ Սա է ՔՊ անդամ լինելու առանձնահատկությունը։ ՔՊ–ն անհնարինն անելու կուսակցությունը է, եւ մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, իր ելույթի ընթացքում նա հուզվեց ու արտասվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test