Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ավտովթար՝ Երևանում. «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի դիմաց «Volkswagen»-ը բախվել է հսկայական քարեր տեղափոխող «KamAZ»-ին. «Volkswagen»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. ստեղծվել է արհեստական խցանում, որը հասնում է 2 կմ-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:15-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի դիմաց բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և քարերով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Հրանտ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Կարապետյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերեի և վարորդների ինքնությունը։Տեղում պարեկները պարզել են, որ «KamAZ»-ը եղել է կայանված։Վթարի հետևանքով «Volkswagen»-ը կարելի է ասել ամբողջությամբ փակել է ճանապարհը, ինչի համար ստեղծվել է արհեստական խցանում, որը հասնում է մոտ 2 կիլոմետրի։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test