PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչք է իրականացվել դեպի Բաքու։ Այս տեղեկությունն առցանց արձանագրվել է flightradar24.com կայքում։ Թռիչքն ապահովել է FlyOne ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ամենայն հավանականությամբ` «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին» մասնակցելու համար հենց այս չվերթով է Բաքու մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Բաքվում է։
Թռիչքն իրականացվել է FlyOne ավիաընկերության օդանավով և տևել է 47 րոպե, հայտնում է Minval.az-ը։
Նշվում է, որ այս այցը դարձել է վերջին 35 տարում Բաքու այցելած առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցը, իսկ սեպտեմբերի 5-ին Զանգելան է այցելել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը մասնակցել է Բաքվում անցկացվող միջազգային անվտանգության համաժողովին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test