ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաշտ կլինի պատվիրակների ցանկացած որոշման հետ։ Ինքն իր թեկնածությունն առաջադրել է ՔՊ վարչության կազմում ընտրվելու համար։ Ասաց ՔՊ-ում առողջ քաղաքական մթնոլորտ է, առողջ մրցակցություն կա, ոչ թե ինտրիգներ։
Կարո՞ղ է մրցակցությունից դուրս մնաք հարցին էլ ասաց՝ կարեւորը ընտրություններն անցնեն «բարձր մակարդակով եւ առանց միջադեպերի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ անցած տարի ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել էին։
Հարցին անդրադարձավ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ վարչության ընտրությունները ոչ թե կեղծվել էին, այլ խնդիրներ են եղել հաշվարկների մեջ ու վերահաշվարկից հետո ամենն ուղղվել է։ Վստահ է՝ այս անգամ այդ, իր բնութագրմամբ, տեխնիկական խնդիրներն էլ չեն լինի եւ ամեն ինչ հարթ կլինի։ Լրագրողի ուղիղ հարցին՝ ընտրություն կլինի՞, թե Նիկոլ Փաշինյանն ինչ որոշի՝ այնպես էլ կլինի, պատասխանեց, որ ՔՊ-ի հիմնական գրավականը ներքին ժողովրդավարությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test