PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափել է պատասխանել գերիներին վերաբերող հարցից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողները նրան հարցրել են` հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիներով վերադառնա Բաքվից, գրում է Sputnik Արմենիան։
«ԱԱԾ–ն հաղորդագրություն է տվել։ Դրանից ավել բան չեմ կարող ասել»,– պատասխանել է նա։
Լրագրողները փորձել են ճշտել՝ մինչ այդ այցը որևէ քննարկում եղե՞լ է նման զարգացումների շուրջ։
«Եթե ինչ որ բան լինի, ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի»,– արձագանքել է Գրիգորյանը։
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ կառույցի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայացող անվտանգության 3-րդ միջազգային համաժողովին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test