PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցել է Ճապոնիան ներկայացնող, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու վստահ հաղթանակ է տարել 10:1 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։
Մալխաս Ամոյանը հանդիսանում է Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վաստակել է 2022, 2023, 2024 և 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնությունում իր առաջին ոսկին նվաճել է 2021 թվականին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test