Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը հասկանում է, որ Ռուսաստանի հետ կապերը խզել պետք չէ. Յակով Կեդմի sputnik sputnik

time
Հայաստանը հասկանում է, որ Ռուսաստանի հետ կապերը խզել պետք չէ. Յակով Կեդմի
Ի՞նչ ընդհանրություն կա Հարավային Կովկասում տեղակայված երեք երկրների իրավիճակային ապակայունացման մեջ։ Դա այս կամ այն չափով օգուտ է բերում արտաքին ուժերին, կամ ուղղակիորեն բեմադրված է նրանց կողմից, և ամենուր՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, ուղղված է Ռուսաստանի դեմ։ Իսրայելական «Նատիվ» գաղտնի ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Յակով Կեդմին այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում՝ Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդման շրջանակում։
Իսրայելցի քաղաքագետը համոզված է` Կովկասը կայուն է եղել միայն Խորհրդային Միության տարիներին։ Իհարկե, կովկասյան հանրապետություններն այն ժամանակ էլ խնդիրներ ունեին, բայց դրանք ներքին բնույթի էին։ Ամեն դեպքում հաջողվում էր խուսափել կտրուկ ապակայունացումից և պատերազմներից։
Նրա խոսքով` Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացած բոլոր պետությունները դրսից են ապակայունացվում։ Ընդ որում` դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին, որոնց բախվում է այս կամ այն անդրկովկասյան երկիրը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ խնդիրը նույնիսկ արտաքին գրգռիչի առկայությունը չէ։ Այդ երկիրը գիտակցաբար է գնում արտաքին քաղաքական ապակայունացման և, Կեդմիի կարծիքով, դրա համար պատճառներ կան։
«Բաքուն փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, որպեսզի ավելի շատ աջակցություն ստանա Արևմուտքից։ Սակայն այն նպատակներն ու գործիքակազմը, որոնք օգտագործում են ադրբեջանական իշխանությունները, ինքնին ապակայունացնում են երկրի շուրջ իրավիճակը։ Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու համար Բաքուն գաղափարախոսության հիմքում օգտագործում է հակառուսական քաղաքականությունը, որը պարբերաբար վերածվում է բացահայտ ռուսատյացության»,-ասում է քաղաքագետը։
Նրա կարծիքով` հարցն այն չէ, որ Ադրբեջանը փորձում է զարգանալ, իսկ դրսից ինչ-որ մեկը խանգարում է այդ գործընթացին։ Բաքուն պարզապես փորձում է որոշակի արտոնություններ ստանալ Արևմուտքից։ Այսինքն՝ գնում է այն ճանապարհով, որը ժամանակին անցել են, օրինակ, Լեհաստանը, մերձբալթյան հանրապետությունները։ Հատկանշական է այն, որ երկիրը փորձում է ինչ-որ միավորներ վաստակել, որոշակի օգուտ ստանալ Արևմուտքից՝ հակամարտության մեջ մտնելով երրորդ կողմի՝ Ռուսաստանի հետ։
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի խաչմերուկում. Մոսկվան առայժմ համբերում է, Բրյուսելն էլ չի պնդում
Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Յակով Կեդմին վստահ է՝ երկիրն ի սկզբանե ապակայունացրել էին արտաքին ուժերը։
«Եղել են, իհարկե, նաև ներքին խնդիրներ, առանց դրա չի լինի։ Ամեն ինչ սկսվել էր դեռևս Գամսախուրդիայի օրոք, երբ վրացական ներքին խնդիրները վերածվեցին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ձգձգվող պատերազմի։ Արդյունքում երկուսն էլ առանձնացան Վրաստանից»,- նշեց քաղաքագետը։
Ըստ նրա` այդ գործընթացը շարունակվելու էր, քանի որ հերթում արդեն Աջարիան էր։ Կեդմիի խոսքով՝ որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանին հաջողվեց կանգնեցնել այդ գործընթացը։

«Այնտեղ գրեթե նույն իրավիճակն էր, ինչ Աբխազիայի դեպքում։ Եվ միայն Ռուսաստանին հաջողվեց կա՛մ համոզել, կա՛մ ստիպել պաշտոնական Բաթումին հրաժարվել այդ ծրագրերից, այնինչ իրավիճակը բառացիորեն մազից էր կախված»,- ընդգծեց քաղաքագետը։

Կեդմին հիշեցրեց` Աջարիայի մուտքի մոտ ցուցանակ էր դրված, որի վրա գրված էր. «Այնտեղ Վրաստանն է, այստեղ՝ Աջարիան։
«Փակ սահման կար, Աջարիայի զինված ուժեր կային։ Այսինքն՝ գործընթացը կարող էր ձգվել թե՛ ժամանակի, թե՛ իրավիճակային առումով։ Եվ երբ Ռուսաստանը միջամտեց, ճնշում գործադրեց Աջարիայի վրա՝ ոչ թե ուժով, այլ իր ազդեցությամբ և հեղինակությամբ, միայն այդ ժամանակ պաշտոնական Բաթումը հրաժարվեց այդ ծրագրերից»,– ընդգծեց քաղաքագետը։
Այն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանն իր հեղինակությունն օգտագործում էր բնավ ոչ Վրաստանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար։ Ռուսաստանը դա անում էր նաև ոչ ի հեճուկս որևէ երրորդ՝ արտաքին ուժի։ Ըստ Կեդմիի` ամեն ինչ արվում էր վրացական պետականությունը պահպանելու համար։
«Իսկ հետո գործընթացներին ագրեսիվորեն միջամտեց Արևմուտքը՝ առավելագույն ջանքեր գործադրելով երկրում իրավիճակն ապակայունացնելու և Վրաստանին Ռուսաստանի թշնամին դարձնելու համար»,-ընդգծեց փորձագետը։
Շախմատային տախտակ և տարածաշրջանը կլանելու գործընթաց. փորձագետը` Հարավային Կովկասի մասին
Կեդմին պնդեց՝ Հայաստանին Ռուսաստանի դեմ քիչ–քիչ տրամադրեցին։ Արևմուտքն այստեղ էլ իշխանության բերեց գործող ղեկավարությանը, գործող վարչապետին։ Սակայն, նրա խոսքով, պետք է արժանին մատուցել նրան. Նիկոլ Փաշինյանը բավական չափավոր է գործում, համենայնդեպս չի արագացնում իրադարձությունները՝ արևմտամետ քաղաքականություն վարելով։ Քաղաքագետի կարծիքով՝ նա հավանաբար հասկանում է, որ դա հակասում է երկրի տնտեսական շահերին։
Ըստ նրա` Հայաստանը, չնայած դրսից ներքաղաքական դաշտում լարվածություն մտցնելու բոլոր փորձերին, այնքան էլ հեշտ չի հանձնվում, ինչպես կարելի էր ի սկզբանե մտածել։
«Հայաստանն այնքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ։ Արտաքին քաղաքականությունը, հայ հասարակությունն ինքնին այնքան պարզ ու պարզունակ չէ, որքան կարող են սխալմամբ մտածել նրանք, ովքեր երկիրը ներսից չգիտեն»,– ասաց Կեդմին։
Նա ընդգծեց` Փաշինյանն, իհարկե, լուրջ վնաս է հասցրել երկրին`ղարաբաղյան վերջին պատերազմը, ստորագրված փաստաթղթերը:

«Դրան ավելացնելու ոչինչ չկա. հայ ժողովուրդն ինքը ժամանակի ընթացքում գնահատական կտա այդ ամենին։ Հիմա կարծես միջանցքի վերաբերյալ ինչ-որ համաձայնության են եկել։ Եվ թվում է, թե ամեն ինչ կարգին է, Ռուսաստանն էլ այս ամենի մեջ չկա։ Ու հանկարծ Փաշինյանը Պեկինում հանդիպում է Պուտինի հետ և ջերմ զրուցում ընդհանուր շահերի, ընդհանուր նախագծերի մասին և այլն»,– նշեց նա։

Քաղաքագետի խոսքով` զարմանալի է, բայց փաստ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Երևանն ամենևին էլ մտադիր չէ պահանջել, որ Ռուսաստանը հեռացնի իր ռազմակայանը։
«Փաշինյանի կառավարությունը ռուս գործընկերների հետ տնտեսական խոշոր նախագծեր է քննարկում։ Այսինքն՝ Հայաստանն այս ամբողջ արևմտամետությամբ հանդերձ, այնուամենայնիվ, հասկանում է, որ պետք չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ դա տրամաբանական է»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test