Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Քաղաքացիական պայմանագիր»-ն անցկացնում է իր 7-րդ համաժողովը azatutyun.am azatutyun.am

time
«Քաղաքացիական պայմանագիր»-ն անցկացնում է իր 7-րդ համաժողովը

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 7-րդ համաժողովն է անցկացնում:

Համաժողովը մեկնարկեց քիչ առաջ, այժմ ելույթով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասել եմ՝ Արցախը Հայաստանն է և վերջ, որովհետև եղել եմ հայրենասեր», - մասնավորապես հայտարարեց վարչապետը:

«Մենք քանդել ենք Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չի տվել ունենալ իրապես ինքնիշխան պետություն», - նաև ասաց Փաշինյանը:

Համագումարի ընթացքում իշխող կուսակցությունը նոր վարչություն է ընտրելու: Իշխանականները ցանկանում են ընդլայնել ղեկավար մարմնի կազմը՝ 15-ի փոխարեն 20-հոգանոց դարձնել վարչությունը: Նվազագույնը 5-ը կանայք կլինեն, իսկ թեկնածուները 41-ն են:

Զանգվածային ներկայացուցիչները համաժողովին հետևում են մամուլի սրահից, բայց տեխնիկական խնդիրների պատճառով հաճախ ուղիղ եթերն ընդհատվում է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test