Ես հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը: Մենք շատ կարևոր հարցերում հասել ենք առաջընթացի՝ ներառյալ առևտուրը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս բովանդակությամբ սոցիալական անձնական ցանցում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա անոնսավորել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում իր և Չինաստանի առաջնորդի հանդիպումը, որ տեղի կունենա Հարավային Կորեայում: Թրամփը նաև տեղեկացրել է, որ եկող տարեսկզբին կայցելի Չինաստան, իսկ Սի Ծինփինը փոխադարձ այդ կկատարի «հարմար ժամանակ»: Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները, ինչպես Թրամփն է գրել, պայմանավորվել են հաճախակի հեռախոսազրույցներ ունենալ:
Միջազգային քաղաքականության առումով, ինչ խոսք, Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կայուն, կանխատեսելի հարաբերությունները չափազանց էական նշանակություն ունեն: Կոնկրետ այս փուլում առավել ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քելլոգը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կդադարի, եթե Չինաստանը չօգնի Ռուսաստանին:
Այս համատեքստում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության հարցում ի՞նչ «առաջընթացի են հասել» Թրամփը և Սի Ծինփինը: Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստին, առանց տեղեկատվության աղբյուր նշելու, գրում է, որ Թրամփը «պատրաստվում է այնպիսի առաջարկություն ներկայացնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման խոչընդոտները վերանան»:
Դիտարժան է նաև, որ Թրամփ-Սի Ծինփին հեռախոսազրույցին գրեթե ունիսոն՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Չինաստանին մեղադրել է Կատարի հետ միասին «հրեական պետությունը միջազգային մեկուսացման ենթարկելու ծրագիր նախաձեռնելու» մեջ:
Իսրայելում Չինաստանի դեսպանատունն այդ առթիվ հայտարարություն է տարածել, որտեղ Նաթանյահուի կառավարությանը համեմատել է «տարբեր բժիշկների այցելող և սխալ դեղատոմս ստացող հիվանդի» հետ:
Արդյոք ամերիկա-չինական երկխոսության «առաջընթացը» շոշափում է նաև Մերձավոր Արևելքում կողմերի շահե՞րը, Նաթանյահուն «վտա՞նգ է կանխազգացել»: Չինա-ամերիկյան հարաբերություններում լարվածության թուլացումը կարող է բարերար ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման և, մանավանդ, Սյունիքում հաղորդուղիների բացման դիվանագիտական գործընթացի վրա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test