Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երկու Հայաստան hraparak.am hraparak.am

time
Երկու Հայաստան

Անցյալում էլ են եղել ժամանակներ, երբ իշխանությունն այնքան է օտարվել հասարակությունից, որ երկու տարբեր իրականություն է ձեւավորվել երկրում` շարքային մարդկանց, հասարակ քաղաքացիների իրականությունը եւ պաշտոնյաների, արտոնյալների, որոնք իրար հետ գրեթե աղերս չեն ունեցել: Այս երկու իրականությունում բոլորովին այլ հետաքրքրություններ, զրույցներ, առօրյա ու կենցաղ են ձեւավորվել: Մեկը չգիտի՝ որտեղ օրը մթնեցնի, ինչ հերթական զվարճությամբ իրեն զբաղեցնի, մյուսը մտահոգ է օրվա հոգսով, օր-օրի խորացող խնդիրների լուծմամբ: Մեկը մտահոգ է ֆինանսական միջոցները շահավետ ներդնելու, եկամուտը բազմապատկելու խնդրով, մյուսը մտածում է, թե սուղ ֆինանսներով ինչպես ընտանիքի կարիքները հոգա:

Իշխանական Հայաստանում պարգեւատրում են իրենց կցված մտավորականներին ու զինվորականներին, բոնուսներ վճարում բյուջեից, հերթական գործուղմանը մեկնում որեւէ շքեղ արեւելյան կամ եվրոպական երկիր, պետական գերատեսչություններում հերթական նորոգումն անում, հաջորդ գերաստղին Հայաստան բերելու ծրագրեր կազմում: Իսկ շարքային Հայաստանում մտածում են, թե այս ձմեռ ինչպես են տաքացնելու բնակարանը, ընտանիքի որ անդամը տաք հագուստի կարիք ունի, ինչպես են վճարելու երեխայի ուսման վարձը, տարեց հայրիկի դեղորայքի փողը որտեղից են հայթայթելու: Իշխանական շրջանակները եթե անգամ ինչ-որ անհանգստություն ունեն, ապա այդ անհանգստությունը 2026 թվականին իշխանությունը պահելուն եւ հերթական անգամ վերարտադրվելուն է վերաբերում, որ շարքային Հայաստանից քվե կորզեն: Իսկ շարքային Հայաստանն անհանգիստ է միայն մի հարցով` կհայտնվի՞ արդյոք նորմալ քաղաքական ուժ, որին հանգիստ խղճով կընտրեն` վստահելով Հայաստանի ղեկը, թե՞ նորից ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ են կատարելու:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test