Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Իմպիչմենտի հասնելու համար մեծ ճակատ է պետք, ինչը փորձում է ՀՀԿ-ն ձեւավորել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Իմպիչմենտի հասնելու համար մեծ ճակատ է պետք, ինչը փորձում է ՀՀԿ-ն ձեւավորել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել: Առիթը, ինչպես նշել են, վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են, Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ համախմբումը:

Մոտ տասը քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ են հանդիպել ՀՀԿ-ականները՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, Դեմկուսը գլխավորող Արամ Գասպարի Սարգսյանի եւ «Միասին» շարժման ներկայացուցիչների ու այլ ուժերի հետ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռեւս հունիսի սկզբին էր Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ պատրաստել, որի տակ դրվել էին խմբակցության վեց պատգամավորի ստորագրությունները, նաեւ վարչապետի թեկնածու էին առաջադրել Մասիսի ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ պատրաստ է միանալ իմպիչմենտին, բայց ՀՀԿ-ի այդ նախագծին չի միացել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարն իրատեսական չեն համարում: «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ: Եվ մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ամիսներ առաջ ասել էր Քոչարյանը:

«Մեր ներկայացրած օրակարգը բավականին լայն է։ Թեեւ դրա կենտրոնական դերն իմպիչմենտի գործիքին է տրված, բայց սա նաեւ քաղաքական առումով ընդդիմադիր դաշտում լայն ճակատ ձեւավորելու հնարավորություն է, որտեղ քննարկվելու է ոչ միայն բուն իմպիչմենտի գործընթացը, այլեւ այս պահին իշխանության դեմ գործելու, հավանական այլ էֆեկտիվ գործիքներ»,- ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա համոզված է՝ երկու-երեք ուժի համախմբմամբ հնարավոր չէ իմպիչմենտի հասնել, դրա համար լայն կոնսոլիդացիա, մեծ ճակատ է պետք, ինչին ուղղված են իրենց քայլերը․ «Այդ ճակատի էֆեկտիվությունից է կախված, թե քաղաքական դաշտում գործողություններն ինչպիսի էֆեկտիվություն կունենան, ինչ հանգուցալուծում կապահովեն»։

Որքանո՞վ է հավանական Սերժ Սարգսյանի պատկերացրած՝ խորհրդարանով Փաշինյանին հեռացնելը, արդյոք լսումներին հաջորդելո՞ւ է նաեւ փողոցային պայքար։ «Այս պահի քաղաքական կոնսուլտացիաների եւ լսումների նպատակը ճանապարհների փնտրտուքն է, թե ինչպես է պետք շարժվել։ Առաջին քայլը ճանապարհն ուրվագծելն է, երկրորդը՝ դրա շուրջ լայն համախմբում ապահովելը։ Այո, ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակի որպես արդյունավետ գործիք առաջադրել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, իսկ գործընթացի արդյունավետ հանգուցալուծումը կախված է նրանից, թե ձեւավորվող ճակատն ինչպիսի պոտենցիալ կունենա, եւ դրա շուրջ ինչպիսի համախմբում կլինի»։

Աբրահամյանը վստահեցրեց նաեւ, որ «Հայաստան» խմբակցության գործընկերները մասնակցելու են լսումներին, հիմնական զեկուցողը, ըստ ամենայնի, կլինի Հայկ Մամիջանյանը։ Հանրապետական կուսակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների նախնական օր է ընտրվել սեպտեմբերի 26-ը։

ՀԳ․ Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության միավորմանը խանգարողը ոչ այնքան մարտավարության մեջ տարբեր ուղիներ նախընտրելն է, որքան այն, որ ՀՀԿ-ամերձ որոշ շրջանակներ գործընկերների հետ փորձում են խոսել շանտաժի, սպառնալիքների լեզվով, վիրավորանքներով` ուղղված Ռ. Քոչարյանին եւ նրա թիմին, ինչն ի սկզբանե բացառում է հետագա որեւէ համագործակցություն: ՀՀԿ-ին չմիացող ընդդիմադիրները կարծում են, որ այդ գործելաոճը կառավարվում եւ հրահրվում է ՀՀԿ ղեկավարության կողմից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test