Հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքից մոտ 100 մետր հեռավորությամբ գործող «Գվարզին» սուպերմարկետի տարածքում գործելու է «88» ցանցի սուպերմակետ։ «Գվարզին» սուպերմարկետի սեփականատեր Յուրա Հարությունյանը տարածքը վարձակալությամբ տրամադրել է նորահայտ օլիգարխի հայտնի սուպերմարկետին, բացառությամբ՝ առեւտրի կենտրոնի աջ մասում գործող հացի վաճառքի տարածքի, որտեղ շարունակվելու է հացի վաճառքը։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատերը մտադիր է այդ անունով սուպերմարկետ գործարկել նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, այդ նպատակով Իջեւանի կենտրոնում վարձակալությամբ տարածք են որոնում։ «88» սուպերմարկետները, հիշեցնենք, պատկանում են գործող իշխանության սրտի մեծահարուստ Նարեկ Նալբանդյանին, որը «Նիկոլի թվին» կասկածելի արագությամբ իր բիզնեսներն ընդլայնում է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test