ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրելու է արդարադատության նախարարի նախկին տեղակալ Լևոն Բալյանին։ ԿԿՀ-ում կատակում են, որ Բալյանը բազմաչարչար գերբը հիմա էլ իրենց մոտ է բերելու։ Դեռեւս անցած տարի, երբ Բալյանն ազատվեց արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, նախարարության մեր աղբյուրները պատմել էին, որ նա իր հետ տարել է կաբինետում փակցրած ՀՀ գերբը:
Այն Բալյանի համար յուրօրինակ թալիսման է․ պաշտոնից պաշտոն տեղափոխվելիս իր հետ տանում է այդ գերբը։ Բալյանը նախկինում ԴԱՀԿ-ում է նաեւ աշխատել, Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից է, արդարադատության փոխնախարար նշանակվելով, մի շարք պաշտոններում նշանակումներ էր արել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։
Խոսքը Պրոբացիայի ծառայության նախկին պետ Արման Նիկոյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասին է, որոնց հեղափոխականները համարում էին օտար՝ նախկիններից մնացած բալաստ։ Հիշեցնենք, որ ԿԿՀ-ն Հայկուհի Հարությունյանից հետո նախագահ չունի, այդ պաշտոնում հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր իրականացնում է Մարիամ Գալստյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test